09 փետրուար 2016
Արեւմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդը` Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի նվիրապետական թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վահան արքեպիսկոպոս Յովհաննէսեանի հայրապետական օրհնությամբ եւ տնօրինությամբ, 2016 թ. փետրվարի 7-ին` Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, անցկացրեց մշակութային հուշ-երեկո՝ նվիրված Արեւմտյան Հայաստանի Խնուս գավառին, որտեղ ցուցադրվեց «Խնուս» մշակութային հիմնադրամի տնօրեն` Սամվել Մհերյանի «Տունդարձի Ճամփան» փաստագրական ֆիլմը, որը ներկաները դիտեցին հատուկ հետաքրքրությամբ ու հուզականությամբ:
Ֆիլմը ներկայացնում է արմատներով խնուսցի Պարույր Գեւորգյանի նախաձեռնած ուխտագնացությունը դեպի Հայոց Բնօրրան աշխարհը, որտեղ ուխտավորները անցնելով Պատմական Հայրենիքի մի քանի քաղաքներով` Անի, Կարս, Վան, Բիթլիս, Մուշ, վերջապես հասնում են Խնուսի Բուռնազ գյուղը եւ գտնում են երախտավոր հայորդու Արամ պապի տունը:
Միջոցառման բացումը օրհնության խոսքով եւ աղոթքով կատարեց Տեր Վահան սրբազանը:
Այնուհետեւ` կարճ ելույթով հանդես եկավ եւ ներկաներին Բարեկենդանի տոնի առիթով շնորհավորեց ու ողջունեց Արեւմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդի, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը: Ելույթի ավարտին պարոն Աբրահամյանը Վահան սրբազանին շնորհեց Արեւմտյան Հայաստանի հայի ինքնության ու քաղաքացիության վկայական:
Ելույթների շղթան ավարտեց «Խնուս» մշակութային հիմնադրամի տնօրեն` Սամվել Մհերյանը, ով համառոտ կերպով ներկայացրեց ֆիլմը, շնորհակալագիր հանձնեց բարերար Պարույր Գեւորգյանին եւ շնորհավորագիր` Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր Բիատրիս Նազարյանին:
Միջոցառման ավարտին ներկաների հետ տեղի ունեցան առանձնազրույցներ եւ կարծիքների ու մտքերի փոխանակություն:
Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի
Լրատվական բաժին
08.02.2016 թ.
Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի նվիրապետական թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վահան արքեպիսկոպոս Յովհաննէսեանը:
Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը:
Արեւմտյան Հայաստանի Հայերի ինքնության ու քաղաքացիության անձնագրի հանձնման պահը:
«Խնուս» մշակութային հիմնադրամի տնօրեն, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր Սամվել Մհերյանը:
Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի նվիրապետական թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վահան արքեպիսկոպոս Յովհաննէսեանը եւ արմատներով խնուսցի գործարար – բարերար Պարույր Գեւորգյանը:
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորներ Բիատրիս Նազարյանը եւ Սամվել Մհերյանը «Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական միասնական փաթեթ» ժողովածուի ռուսերեն օրինակով:
http://westernarmeniatv.com