ԴԻՄՈՒՄ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին, Սեւրի դաշնագիրը ստորագրած պետություններին, միջազգային ընկերակցության անդամ պետություններին
ԴԻՄՈՒՄ
ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անդամներին, Սեւրի դաշնագիրը ստորագրած պետություններին, միջազգային ընկերակցության անդամ պետություններին Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների վերաբերյալ Արեւմտյան Հայաստանի նկատմամբ
Ինչպես եւ ենթադրում էինք մերձավորարեւելյան ռազմաքաղաքական դիմակայությունը հասավ Արեւմտյան Հայաստան եւ հարակից տարածքներ վտանգի ենթարկելով Արեւմտյան Հայաստանի հայերի եւ տարածաշրջանում ապրող մյուս բնիկ ժողովուրդների կյանքը եւ ապագան:
Ինչպես եւ ենթադրում էինք Ջուղայի խաչքարերի ոչնչացումը, Քեսապի բռնազավթումը եւ Դեյր Էր Զորի Սրբոց Նահատակ եկեղեցու ավերումը Արեւմտյան Հայաստանի հայերին եւ տարածաշրջանում ապրող այլ բնիկ ժողովուրդներին ուղղված հիմնական սպառնալիքների լոկ նախերգանքն էին:
Ժամանակին արձագանքել ենք դրանց, այսօր սակայն վերահաստատենք.
Արեւմտյան Հայաստանի հայությունը եւ տարածաշրջանում ապրող այլ բնիկ ժողովուրդները ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունք ունեն:
Միջազգային ընկերակցության կողմից՝ 1920-ական թվականներին, ճանաչվել եւ հաստատվել են հայության իրավունքները Հայաստանի նկատմամբ, այդ թվում Արեւմյան Հայաստանի հայերի իրավունքները Արեւմտյան Հայաստանի նկատմամբ, բայց չեն իրականացվել:
Տարածաշրջանում եւ արտերկրում ապրող հայության, մասնավորապես Մերձավոր Արեւելքի եւ Սիրիայի հայության եւ տարածաշրջանում ապրող այլ բնիկ ժողովուրդների հիմնախնդիրները լուծելու համար առաջարկում ենք.
կյանքի կոչել եւ իրականացնել Արեւմտյան Հայաստանի հայերի Բնօրրան Հայրենիք վերադառնալու իրավունքը՝ դրանից բխող իրավական – քաղաքական բոլոր իրավունքներով ու պարտավորություններով, այդ թվում՝ անկախ պետության հաստատման, հաշվի առնելով ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեբերի 22-ին կայացրած Իրավարար վճիռը եւ այդ վճռով Հայաստանին հատկացված տարածքը, որը բռնազավթված է առ այսօր,
հաշվի առնելով՝ 2011 թվականին մարտի 29-ի Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության որոշումը <<Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի՝ մշտական, զինված, դրական չեզոքության քաղաքականություն ընտրելու մասին>>, որը վերաբերում է նաեւ տարածքին,
եւ 2011 թվականի սեպտեմբերին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված դիմումը:
Ապահովելու համար տարածաշրջանում ապրող հայերի եւ այլ բնիկ ժողովուրդների կյանքն ու գույքը, պատիվն ու ապագան՝
առաջարկում ենք ապառազմականացնել Արեւմտյան Հայաստանը եւ նրան հարակից տարածքը, որտեղ ըստ էության կարող են լինել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտպանության ուժերը միայն, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո, համաձայն՝ զինված չեզոքության որոշման եւ միջազգային ընկերակցության ընդունած համապատասխան որոշումների սկզբունքների ու նորմերի, որոնք արտահայտված են Սեւրի դաշնագրում, Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռում, ինչպես նաեւ նախորդող եւ եզրափակիչ այլ փաստաթղթերում:
Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ
11.09.2015 թ.