16 փետրուար 2016
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի՝ Ուկրաինայում արած այն հայտարարությանը, թե աջակցելով Հայաստանին՝ Ռուսաստանը սպառնալիք է ստեղծում Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար:
Ի պատասխան՝ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Դավութօղլուն պետք է հասկանալ, որ Օսմանյան կայսրությունը վաղուց չկա, եւ տարածաշրջանում այլևս բռնապետական պետություն գոյություն չունի:
«Այդ բռնապետական մոտեցումը չի համապատասխանում այն սկզբունքներին, որոնցով ապրում է ժամանակակից աշխարհը։ Իսկ Ռուսաստանն ու Ադրբեջանը ընկերական ու դաշնակցային հարաբերություններ են կառուցում, եւ Թուրքիան չի կարող սեպ խրել այդ հարաբերությունների արանքում»,- ասել է նա։
Զախարովան շեշտել է, որ եթե Անկարան ցանկանում է խաղալ նոր Օսմանյան կայսրության դերը, ապա չպետք է մոռանա, որ նրան կոչում էին «Եվրոպայի հիվանդ մարդը»։
http://henaran.am