18 փետրուար 2016
«yerkirmedia.am» – Լիբանանի «Հեզբօլլահ»-ի ղեկավար Հասան Նասրօլլահը յայտարարել է, որ Թուրքիան եւ Սաուդական Արաբիան օգտագործում են «Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորմանը որպէս պատրւակ՝ Սիրիայում ցամաքային ռազմական գործողութիւններ սկսելու համար:
Նա նշել է, որ այդ երկու պետութիւններն, իրենց տգիտութեան պատճառով պատրաստ են տարածաշրջանային եւ միջազգային մակարդակով պատերազմ սկսել:
«Սաուդական Արաբիային եւ Թուրքիային կապակցւած զինւած խմբերը մէկը միւսի յետեւից պարտութիւններ են կրում:
Դա էլ այդ պետութիւններին դրդել է Սիրիա ցամաքային ներխուժում դիտարկել, քանի որ հասկացել են, որ վերջին հինգ տարիների ընթացքում այդ խմբերին ֆինանսաւորելն իզուր էր»,- ասել է Հասան Նասրօլլահը:
Յիշեցնենք, որ «Հեզբօլլահ»-ի մարտիկները Սիրիայում աջակցում են կառավարական բանակին:
http://alikonline.ir