Երբ ներկային հզոր ու զարգացած երկրներն ու ազգերը դեռ չկային՝ աշխարհագրական դիրքով կենտրոնական դիրք զբաղեցնող

Երբ ներկային հզոր ու զարգացած երկրներն ու ազգերը դեռ չկային՝ աշխարհագրական դիրքով կենտրոնական դիրք զբաղեցնող և քաղաքակրթությունների բնօրրան համարվող Հայկական լեռնաշխարհում իր զարգացման աստիճանական փուլերն էին անցնում հայալեզու ցեղերը, որոնցից էլ աստիճանաբար առանձնանում և լեզվական տարանջատման շնորհիվ առաջանում են հետագա այսպես ասած այլալեզու ցեղերն ու ազգերը, որոնց լեզվական և մարդաբանական հատկանիշները գալիս են հայալեզու ցեղերից:
yerp nergayi hzor
Հայկական լեռնաշխարհում առավել հայտնի ցեղերից էին՝ Հայասները, Արմենները, Էթիունիները Նաիրյաննները, Բիայնացիները, Ազզիները, Շուպրիները, Մուշքերը, Իսուվացիները, Կումմախները, Թեգարամացիները, Միտանիիները, Կարդուխները, Կիմմերները և Սոմեխները:

Ներկայիս հակահայկական կեղծ պատմաբանները որոշ հայալեզու ցեղերի առանձնացնում են հայկական արմատներից, սակայն այստեղ էլ մեզ օգնության են գալիս խեթական, ասուրաբաբելական և բիայնացիների կողմից մեզ որպես պատմական իրադարձություններ հասած նրանց սեպագիր արձանագրությունները:

Հայերը իրենց ներկայիս հայ և արմեն անվանումները ստացել է հայասա և արմեն ցեղերի անվանումից:

1. Հայասները բնակվել են հյուսիս-արևմուտքում՝ Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի մի մասում ու Փոքր Հայքում և այն իրենց անունով կոչվել է Հայասա:

2. Հայասների հարևանությամբ՝ դեպի արևեք, Բարձր Հայք նահանգի արևելյան մասում բնակվել են ազզիները, որոնք հետագայում միավորվել են հայասների հետ և ստեղծել Հայասա-Ազզի ցեղային միությունը, որից հետո էլ ձևաորվել է Հայասա պետությունը:

3. Արմենները բնակվել են Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմտյան մասում՝ մասնավորապես Աղձնիք և Ծոփք գավառներում:

4. Շուպրիները եղել են արմեններին ազգակից ցեղ և հետագայում միանալով արմենների հետ ստեղծել են Արմենի-Շուպրիա ցեղային միությունը, որն էլ հետագայում դարձել է պետություն:

5. Էթիունները զբաղեցրել են Հայկական լեռնաշխարհի արևելյան և կենտրոնական հատվածները՝ Արարատյան դաշտի մի մասը և Գեղարքունյաց ծովի ավազանը:

6. Նաիրյան ցեղը բնակվել է Վանա լճից դեպի արևելք և իր հմուտ առաջնորդների շնորհիվ ստեղծել է Նաիրյան ցեղային միությունը, որին միացել էր շուրջ 56 հայալեզու և այլ ցեղեր:

7. Բիայնացիները բնակվել են Վանա լճի արևելյան ափերին, միացել են Նաիրյան ցեղային միությանը, այնուհետև Նաիրի ցեղի թուլացման պատճառով գլխավորելով ցեղային միությունը ստեղծել են իրենց պետական ինքնիշխան երկիրը՝ Բիայնան(Ասուրա-բաբելական Ուրարտուն): Բիայնան աստիճանաբար հզորանալով իրեն է ենթարկում Նաիրյան ցեղերին և ստեղծել հայկական ևս մեկ պետություն, որը հետագայում դառնում է Առաջավոր Ասիայի հզոր պետություններից մեկը:

8. Մուշքերը բնակվել են հյուսիսային՝ Գուգարք նահանգում և Պոնտոսի ու Վիրքի սահմանամերձ հատվածներում, այնուհետև շարժվել են դեպի հյուսիս-արևելք:

9. Իսուվացիները Ծոփք գավառի մի մասում են բնակվել և ստեղծել են իրենց երկիրը:

10. Կումմախները բնակվել են Մեծ Հայքից դեպի արևմուտք, Կապադովկիայից հարավ, ստեղծել են իրենց հզոր պետությունը՝ Կոմմագենեն, որը այնուհետև միավորվել է Իսուվայի(Ծոփք) հետ և անվանվել Ծոփքի և Կոմմագենեյի թագավորություն:

11. Թեգարամացիները կամ թարգամոսները Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմտյան հատվածում՝ Փոքր Հայքում, Հայասայից դեպի արևմուտք ստեղծում են իրենց երկիրը՝ Թեգարաման կամ Թորգոմի տունը, որի անունով ել մի ժամանակ Հայքը կոչվում էր Թորգոմի տուն: Թորգոմը ըստ Խորենացու Հայկ Նահապետի հայրն է:

12. Միտաննիները բնակվել են Հայկական լեռնաշխարհից հարավ՝ Հայոց Միաջագետքում, մինչ Միտաննի պետության ձևաորվելը կոչվել են խուրիներ և բնակվել են Մեծ Հայքի Կորճայք նահանգում: Ըստ Խորենցու համարվում են Հայկ Նահապետի թոռան Կադմոսի հետնորդները, որոնց մի մասը մնացել է Կորդուքում(Կորճայք), իսկ մի մասը հաստատվել է Հայոց Միջագետքում և ստեղծել առաջին աշխարհակալ տերություններից մեկը՝ Միտաննին:

13. Սոմեխները բնակվել են Հայկական լեռնաշխարհի հյուսիսային ծայրամասերում՝ մասնաորապես Գուգարք նահանգում: Սոմեխների անունով են մեզ անվանում վրացիները, իսկ մեր երկիրը անվանում են Սոմխեթի:

14. Կարդուխները կամ կորդվացիները Կորդուքի՝ Մեծ Հայքի հարավային գավառի բնակիչներն են և ստեղծել էին իրենց պետությունը:

15. Կիմմերները Հայկական լեռնաշխարհից դուրս գալով և Կովկասյան լեռներով մտել են ներկայիս Ղրիմի թերակղզի, որը նրանց անունով է կոչվում (ռուսերեն՝ Крим): Մինչ թերակղզի մտնելը նրանք եղել են հայալեզու: Այնուհետև Ղրիմից, Կովկասյան լեռներով շարժվել են դեպի Հայկական լեռնաշխարհ, սակայն տեղի հայալեզու ցեղերից դիմադրություն նկատելով Պոնտոսի տարածքով մուտք են գործել Կապպադովկիա, որն էլ նրանց անունով հայերը կոչել են Գամիրք: Հետագայում կիմմերները կրկին դարձել են հայալեզու և դարձել հայ ազգի ձևավորման մի մասնիկը:

Այսպես կարելի է թվարկել հայալեզու ցեղերը, որոնք իրենց ուրույն տեղն են ունեցել հայ ազգի ձևավորման և կազմավորման մեջ:

http://richblog.am/2573/16

նյութի աղբյուրը՝ http://hay-renaser.blogspot.am/2015/10/1.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail