Հայոց մեծ գաղթի գլխավոր մեղավորը, Թե ինչ պատահեց հետո, երբ կաթողիկոսները օսմանցիների սուլթանից

Հայոց մեծ գաղթի գլխավոր մեղավորը
armenagan-2
Թե ինչ պատահեց հետո, երբ կաթողիկոսները օսմանցիների սուլթանից պարտք վերցրեցին
«Նա (կաթողիկոս Մելքիսեթը,-հեղ.) շահին բերեց հայոց աշխարհը, ամբողջ երկիրը ավերեց, ծագեծագ անմարդաբնակ դարձրեց»:

(Առաքել Դավրիժեցի)
Հայոց պատմագրությունը մեզ սովորեցրել է, որ 17-րդ դարասկզբին պարսից թագավոր Շահ Աբասը եկավ-հայերին առաջը գցեց, քշեց Պարսկաս-տան, հային բնավեր դարձրեց, Հայաստանը հայից դատարկեց: Բայց… բուն պատմական իրականությունն այլ է:

17-րդ դարասկզբին Հայաստանի հետ պատահած չար աղետի մասին իմանում ենք նույն դարի հայ պատմիչ Առաքել Դավրիժեցու «Պատմություն»-ից: Այս գրքում, պարզվում է, հայության տարհանումի եւ դրա հետ կապված բազում ողբերգությունների գլխավոր մեղավոր են եղել այդ ժամանակվա եկեղեցու գլխավորները:

Պատմիչի Պատմությունից իմանում ենք, որ 17-րդ դարասկզբին Էջմիածինը միանգամից երկու կաթո-ղիկոս է ունենում՝ Դավիթին ու Մելքիսեթին (սրանցից առաջինը տեղի տալով երկրորդի՝ կաթողիկոս լինելու բուռն ցանկություն-ներին ու նրանից «ինչքեր» կաշառք վերցնելով՝ նրան օծում է 2-րդ կաթողիկոս…). թե մինչ այդ «ծախսողը մեկն էր, հիմա դարձան երկու-սը»,-ասում է պատմիչը: Այդ ժամանակներում Հայաստանն իր մեծ մասով գտնվելիս է լինում Օսմանյան Թուրքիայի հպատակության տակ:

Կաթո-ղիկոսները չբավարարվելով եկեղեցու անբավ հարստություններից՝ «պարտք են վերցնում» օսմանցիների սուլթանից:

Այն, որ այդ պարտքը հսկայական է լինում, եւ դա հենց պարտք է լինում եւ ոչ թե հարկ, վկայում է պատմիչի՝ Շահ Աբասի բերանով ասած հետեւյալ արտահայտութ-յունը. «Ձեզ մոտ են գտնվում օսմանցիների շատ գանձեր, որոնք դուք նրանցից պարտք եք առել»,- ասում է թագավորը պարտատուներին:

Պատ-մության մեկ այլ էջում պատմիչն ասում է, որ կաթողիկոսների վերցրած պարտքը ի վերջո մի ահռելի չափի՝ «50 հազար ղուռուշի» է հասնում. «Արդ՝ թե նրանց ծախսելուց, թե ժամանակի հարկապահանջությունից, եւ թե այլ ինչ պատճառից, այնուամենայնիվ, նրանց ձեռ-քով պարտքը շատացավ, բարդվեց, դիզվեց սուրբ Էջմիածնի աթոռի վրա. ասում են, թե պարտքը մինչեւ 50 հազար ղուռուշի հասավ»:

Դավրիժե-ցին շարունակում է, թե «պարտք տվողները գալիս պահանջում էին իրենց տված պարտքը», ինչպեսեւ՝ «թագավորական ու իշխանական հարկահաննե-րը գալիս, պահանջում էին արքունի հարկերը, բայց կաթողիկոսները չքավորության պատճառով (ավելի ստույգ՝ այդպես ձեւացնելով,-հեղ.) ոչինչ չունեին, որպեսզի վճարեին»:

Ասվածից պարզ է դառնում, որ կաթողիկոսները ոչ միայն վերցրած պարտքերը չէին վերադարձնում, այլեւ ժողովրդից օսմանյան դռան համար հավաքված հարկերը տեղ չէին հասցնում՝ այդպես օսմանցիներին գրգռելով թե իրենց դեմ, թե հայության:

Կաթողիկոսները հանուն իրենց ձեռքբերած հարստության պահպանման, մի ծրագիր են կազմում, որը Հայաստանին մեծամեծ աղետներ է բե-րում:

Նրանք որոշում են իրենց պարտատերերից ազատվելու համար «գցել» օսմանցիներին՝ երկիրը դնել պարսկական դռան տիրապետության տակ, իսկ երկրում ապրողներին Շահ Աբասի օգնությամբ իրենց բնօրրանից հանել-տանել Պարսկաստան. «Էլ ումի՞ց կուզեք ձեր պարտքե-րը»,-երեւի իրենց-իրենց մտածել են «աստծո տան» սպասավորները:

Համընկնու՞մ էին արդյոք կաթողիկոսների անձնական շահերը երկրի ընդհանուր շահերին: Իր իսկ՝ Դավրիժեցու Պատմությամբ դատելով՝ բնավ ոչ:

Հայը այդ ժամանակներում, ամբողջության մեջ վերցրած, չնայած գոյություն ունեցող հարկերին, ապրում էր բարեկեցիկ կյան-քով, որն իր աչքերով տեսնում ու զարմանում է հետագայում հայերին տեղահանելու համար Հայաստան եկած Շահ Աբասը:

Երկրի բուն տերը՝ հայը, բնավ չէր ցանկանում լքել իր երկիրն ու օտար տեղ գնալ: Այսպես ուրեմն՝ Դավրիժեցին գրում է, որ կաթողիկոսները «մտածեցին, խորհեցին, որպեսզի գուցե մի հնար գտնվի, որ կաթողիկոսությունից չզրկվեն, այլ կաթողիկոսությունը մնա իրենց ձեռքում, եւ որեւէ կերպ ազատվեն պարտատերերի ձեռքից: Խորհուրդ արին,…, ի կորուստ իրենց եւ ի կործանում եւ տապալում երկրի, ի բնավ ջնջում ի-րենց ազգի, քանզի որոշեցին… որպեսզի գնան Սպահան պարսից թագավորի մոտ, որի անունն էր Շահ Աբաս»:

Բայց կաթողիկոսները միամիտ չէին, որ իրենց քայլն առանց նախապատրաստելու անեին. այն Շահի առաջ որպես ազգային պահանջ ներկայացնելու կարիքը կար: Ահա թե ին-չու նրանք ի միտ են բերում օսմանցիներից դժգոհ երկրի բոլոր տարրերին եւ սրանց մեջ, հատկապես, իրենց պես օսմանցիներին պար-տատուներին: Սրանց կաթողիկոսները համոզում են, որ Պարսկաստանի տիրապետության տակ անցնելը եւ այդ երկիր գնալ ապրելը իրավիճակի հրամայական պահանջն է:

Կաթողիկոսները այդպիսիններին հավաքելով՝ ելնում-գնում են Պարսկաստան: Ներկայանում Շահ Աբասին: Ասել, թե Շահը գլխապատառ է ընդունում Հայաստանի «հոգեւոր առաջնորդների»՝ Հայաստանում որպես թե տեղի ունեցած «խորհրդակցության» վճռի ա-ռաջարկը, ճիշտ չի լինի:

Նա երկար ժամանակ տնտղում է կաթողիկոսներին ու նրանց առաջարկը:

Պատմիչը գրում է. «…Նրանց սրտերի բոլոր գաղտնիքները դուրս քաշելով, նրանց երկրների վեր ու դիրը եւ իշխանական անձանց իմանալով» եւ համոզվելով, ու «իրոք նրանց սրտինը այն է, ինչ որ բերանով խոսում են, հրաման տվեց իր զորավարներին զորքը պատրաստել մեկնելու համար: Իսկույն շուտափույթ հրամա-նը կատարվեց»:

Այս ամենի հետեւանքով, սկսած 1603թ., տեղի ունեցավ հայության աննախադեպ տարագրումների շարքը. ամեն անգամ, երբ հայերի հոծ զանգված էր քշում Պարսկաստան եւ իմանում, որ էլի հայեր են մնացել երկրում, վերադառնում էր նրանց էլ տարհանելու եւ այսպես անընդհատ:

Պատմիչը վկայում է, որ «այս գործը, այսինքն՝ հայոց ազգին քշել-տանելը, ոչ թե մի կամ երկու, կամ երեք անգամ արեց եւ դադարեց, այլ հավաստի գտա շատ մարդիկ, որոնք իրենք իսկ քշված էին, որոնց հարցնելով տեղեկացա, որ 7-8 անգամ առանձին-առանձին միմյանց հետեւից քշել-տարել է»:

Ընդ որում, Շահը հայերին քշելով, այրել ու ավերել էր տալիս հայերի տները, դրանցում եղած-չեղածը՝ նպատակ հետապնդե-լով հայերի մեջ մեռցնել հետդարձի ամեն մի հույս՝ մի կողմից եւ օսմանցիներին զրկել տնտեսական ու կենցաղային ապավենից՝ մյուս: Դավրիժեցին գրում է. «(Շահ Աբասը, — հեղ.) միանգամից անմարդաբնակ դարձրեց ամեն ինչով լի ու հուռթի աշխարհս հայոց, ո-րովհետեւ տարագրելիս ոչ թե մեկ կամ երկու գավառ քշեց Պարսկաստան, այլ շատ գավառներ…

Շահը հայոց վայելչատես աշխարհը ավերակ ու անմարդաբ-նակ դարձրեց… անապատ եղավ մեր վայելուչ ու քաղցր երկիրը…»:
Հանուն ճշմարտության պետք է նկատել, որ իր երկրում Շահը հայերի նկատմամբ ըստ ամենայնի սիրալիր վերաբերմունք է ցույց տալիս:

Հարկ է նշել նաեւ, որ չնայած պարսից դռան՝ հայերի նկատմամբ ցուցաբերած սիրաշահ քաղաքականությանը, ինչպեսեւ՝ հետդարձի վտանգավո-րության գիտակցումին (շատ կամուրջներ այրվել էին), հայերը միշտ հայրենիք վերադառնալու ցանկություն են ունեցել:

Խոսուն է պատմիչի այն վկայությունը, որ Շահի այն հարցին, թե «ինչու՞ հայերը ջերմ ու հոժար չեն մնալու Սպահանի երկրում, քանի որ շեն երկիր է եւ թիկունքային, իսկ Հայաստան աշխարհը սահման է ու թշնամու բերան, միշտ ավար ու գերություն», հայերը պատասխանում են, «թե հայոց աշխարհում ամեն բարիքների լիություն է, առատություն ու էժանություն, իսկ այստեղ սուղ է ու թանկություն:

Անտեղ են իրենց հայրերի ու նախնիների գերեզմանները»: Այնուհետեւ պատմիչն ավելացնում է,-սա էլ կարեւորենք,-որ «այս խոսքե-րը (Շահին,-հեղ.) ասել են ոչ միայն տգետ ու աննշան ոմանք, այլ նշանավորներ ու գիտուններ»:

Այս ամեն պատահելիքը մտովի անշուշտ կռահելով՝ կաթողիկոսներն ու նրանց պեսները ի՞նչ խղճով էին Շահին ներկայացնում, թե Պարս-կաստան գաղթվելու իրեց վճիռը համազգային վճիռ է:

Երբ 2 կաթողիկոսների հրեշավոր ծրագրին միայն 1 եկեղեցական է ընդդիմանում

Տեղափոխվենք Հայաստանի այն հատվածը, որտեղ Շահ-Աբասը չմտավ (եւ, հետեւաբար, չկարողացավ այդտեղի հայերին հավաքել-քշել Պարսկաստան), եւ որը մնաց Օսմանյան Թուրքիայի վերահսկողության տակ: Այստեղ էլ հայի գլխին եկածը,- իմանում ենք Դավրիժեցու «Պատմություն»-ից,- ոչ պակաս չարաղետ էր, քան մյուս հատվածինը:

Այդտեղի քրդացեղ ավազակաբարո վաչկատուները՝ ջալալիները, օգտվելով Օսմանյան թուրքե-րի՝ իրենց հիմնական ուժերը Պարսկաստանի դեմ ուղղելու հանգամանքից ու հրահրվելով հենց նրանց կողմից՝ ազատություն տվեցին իրենց գիշատչական կրքերին՝ գերեվարելով ում պատահի, գողանալով ու թալանելով ինչ պատահի:

Հայի՝ իր բնօրրանում ապրելը, իր հող ու ջրում վար ու ցանք անելը դարձավ անհնար: Քարից հաց քամող հայը սովի մատնվեց: «Նրանք, որ մնացին Հայաստանի միջնաշխարհում, հաց չլինելու պատճառով սկսեցին ուտել կենդանիներ: Երբ ուտելի կենդանիները սպառվեցին, անցան անմաքուր կենդանիներին՝ ձի, ջորի, էշ ….»: Ահա թե ինչ օրը գցեց հային նրա «գոյատեւման երաշխավոր» համարվող եկեղեցին իր այդ ժամանակների առաջնորդների գլխավորութ-յամբ:

Նույն՝ Օսմանյան հատվածի հայերը ուրիշ կերպ էին փորձում լուծել իրենց գոյատեւման խնդիրը. «Արդ՝ թե այս պատճառով (նկատի է առն-վում «հայոց ազգից ոմանց» կողմից, դրանց «կամքով ու մատով»` հայոց աշխարհը կործանելը,- հեղ.), թե նախապես ասված մեծ սովի ու ջալա-լիների պատճառով հայոց ողջ ազգը ելավ, դարձավ վտարանդի իր տեղերից, հայրենի բնակավայրերից ու երկրներից եւ գլուխը առած իր երե-սի ուղղությամբ ցիրուցան լինելով սփռվեց ամբողջ աշխարհում՝ Կիպրոս, Կոստանդնապոլիս եւ սրա շուրջ եղած քաղաքներում, Ու-ռումելի (Բալկաններ,- հեղ.), Բողդան (Մոլդովիա,- հեղ.), Իլախների երկիրը (Լեհաստան,- հեղ.), Կաֆայի կղզի (Ղրիմ,- հեղ.), Պոնտոսի ծովեզրերը…»,- լաց ու կոծով գրում է Դավրիժեցին:

Պատմիչը պատմում է, որ խաղաղ, իրենց ձեռք բերած հարստություններով ուրախանալու կյանքով չվիճակվեց ապրել նաեւ կաթողիկոսներին՝ Շահ-Աբասին Հայաստան բերողներին:

Շահը նրանց ձեռքից խլում է թե այն պարտքերը, որոնք նրանք վերցրել էին օսմանցիներից, եւ թե այն հարկերը, որոնք նրանք պետք է տային Օսմանյան դռանը: Եվ դա՝ նոր տիրոջ իրավունքով: Ավելին՝ թագավորը կաթողիկոսներից մեկին՝ Մելքիսեթին մի դաժան պատժով է պատժել տալիս՝ ստիպում է «ինքն իր միսը, թեւերից կտրած, ուտել»:

Դա հետեւյալ պատճառով է տեղի ու-նենում: Մյուս կաթողիկոսը՝ Դավիթը Շահին Մելքիսեթի մասին հայտնում է, որ նա «ոսկորներ ծախող կաթողիկոս է», որ նա «Հռիփսի-մեի (3-րդ դարում Հայաստան եկած քրիստոնյա «կույսերից» է,- հեղ.) նշխարները կաշառքով ֆրանկներին է տվել»:

Որին եւ հետեւում է հի-շատակված պատիժը:

Ահա թե ինչ բերվեց «օրհնված երկրի»՝ Հայաստանի եւ նրա տիրոջ՝ հայի գլխին: Ինչ եւ ում պատճառով,- կրկին անդրադառնանք այս հարցին: Մի կողմ թողնենք հարցի՝ Դավրիժեցուց հետո եկող հայ պատմագիտության մեջ երեւան եկած այն պատասխանը, ըստ որի աղետը պայմանավորված էր գլխավորապես արտաքին՝ պարսկական ու թուրքական գործոնով: Չժխտելով այդ պատճառի գոյությունը, այնուամենայնիվ, նկատենք նաեւ հետեւ-յալը:

Աղետը արտաքին պատճառաբանվածությամբ բացատրելու կողմնակիցները փոխանակ նկատելու աղետի դավրիժեցիական պատճառաբանության՝ իրա-կանամետ (ճշմարտացի) պահերը, եւ դրանք ավելի զարգացնելու,- անտես են անում դրանք՝ ըստ այդմ էլ ավելի մթագնելով Դավրիժեցու ըմբռ-նումներում արդեն իսկ առկա՝ բուն պատմական ընթացքի պատճառաբանվածության խճողված ընկալումը:

17-րդ դարի սկզբի չարաղետի (որը լիովին տեղավորելի է նաեւ «Մեծ եղեռն» հասկացողության մեջ), այն չարաղետի, որի հետեւանքները հայը զգաց նաեւ հետայդու, պատճառաբանության մեր ընկալման ելակետը, բայց միայն ելակետը, դավրիժեցիականն է:

Այսպես, ուրեմն, ինչպե՞ս է մեծ աղետի պատճառները բացատրում Դավրիժեցին: «Հայոց ազգից ոմանք իրենց կամքով ու մատով կուրացրին իրենց աչքերը, որովհետեւ իրենք կործանեցին իրենց թագավորությունը իրենց նենգությամբ, անհնազանդությամբ եւ եղան այլ ազ-գերի ու թագավորների ոտքերի կոխան, ծառաներ, գերիներ, եւ երբ ինչ-որ նեղություններ են վրա հասնում՝ որեւէ տեղից օգնություն չգտնելով ու ճարահատ մնալով, փախստական լինելով ճողոպրում են այստեղ-այնտեղ»:

Պատմիչը «այս պատճառին» հավելում է նաեւ դրանից ա-ծանցված պատճառները՝ Շահ-Աբասի Հայաստան գալ՝ հայերին հավաքել-իր երկիր տանելը, ինչպես նաեւ «նախապես ասված մեծ սովի ու ջալալինե-րի պատճառով հայոց ողջ ազգը» ցիրուցան անելը: «Այս պատճառի»՝ «ոմանց» հետ կապված պատճառի մեջ պատմիչը հատուկ կանգ է առնում կաթողի-կոսների, նրանց ընչասիրության վրա, քանզի գիտակցում է, որ Հայաստանից մյուս ճողոպրողները, ի վերջո, գործում էին երկրի այդ «հոգեւոր առաջնորդների» թելադրանքով:

Դավրիժեցին հատկապես այդ կաթողիկոսներին է մեղադրում Հայաստանի հետ պատահած չարաղետի հա-մար: Այդ մասին մենք արդեն գիտենք: Ավելացնենք այդ կապակցությամբ պատմիչի հետեւյալ ասածներն էլ. «Իր հույսը (Մելքիսեթ կաթո-ղիկոսը,- հեղ.) դրել էր շահի վրա, իր սրտի ապաստանը նրան արած գնաց նրա մոտ Սպահան, որպեսզի ապագայում բազմաթիվ բարիքներ ընդու-նի նրանից:

Այնտեղից նա շահին բերեց հայոց աշխարհը, ամբողջ երկիրը ավերեց, ծագեծագ անմարդաբնակ դարձրեց»:
Այսպիսով, ակնհայտ է, որ պատմիչը Հայաստանի հետ եղեռնորեն պատահածի համար գլխավորապես մեղադրում է Հայաստանյաց եկեղեցու այն ժամանակների կաթողիկոսներին:

Պակաս չափով հանցավորների շարքում նա տեսնում է այդ կաթողիկոսների եկեղեցական շրջապատից «ոմանց», ինչպես նաեւ Հայաստանի այն տանուտերերին ու իշխաններին, որոնք կամավորաբար ճողոպրեցին Պարսկաստան:

Արժե նկատել, որ կաթողիկոս-ներին հանցակից եկեղեցու սպասավոր «ոմանց» նկատմամբ Դավրիժեցու արգահատանքը այն աստիճանի է, որ նա դրանց համարում է, տրվելով ժո-ղովրդական խոսք ու զրույցին, «սեւագլուխներ», «պոռնիկներ», «երկկանայք» «մարմնական արհեստներով տարված», վանքերը՝ «կանանցով լցնող-ներ» եւ այլն:

Եկեղեցական կրթություն ու դաստիարակություն ստացած ու եկեղեցու սպասավոր դարձած պատմիչը, այս ամենը ասելով, էլ չի խորանում, թեեւ նրա այդ ասածները դա անելուն բոլոր հիմքերը տալիս են: Նա բոլոր դեպքերում մնում է որպես եկեղեցական պատմիչ:

Պատահական չէ, որ նրա «Պատմության» մեջ նկատված ճշմարտապատում պահերի հետ մեկտեղ՝ տեսնում ենք նաեւ այնպիսիք, ըստ որոնց, օրինակ՝ հայոց մեծ աղետը պայմանավորված էր քրիստոնեություն-մահմեդականություն հակամարտությամբ, Շահ-Աբասի՝ «մահմեդական օձաբարո վարք ու բարքով», եկեղե-ցին, նրա կենտրոն Էջմիածինը, իր ամբողջության մեջ, սուրբ է, հայի գլխավոր ապավենը եւ այլն: Իր՝ Դավրիժեցու հիշատակած կաթողի-կոսներից հետո կաթողիկոս դարձած Փիլիպոսի պատվերով գրված «Պատմության» նպատակն էլ, վերջին հաշվով, ոչ այլ ինչն էր, քան հայոց մեծ չարաղետի համար մեղքը «ոմանց» վրա գցելը, դրանով իսկ՝ եկեղեցի ինստիտուտը, նրա դավանաբանությունը մաքուր, անմեղ դուրս բերելը:

Այն դեպքում, երբ Դավրիժեցու ասածների մեջ խորանալը շատ այլ բաներ էլ է պարզում: Իսկ այդ շատ բանը այն է, որ Հայաստանի անապատաց-ման բուն մեղավորները ոչ թե եկեղեցու սպասավոր առանձին անձինք էին (սկսած այդ եկեղեցու գլխավորներով, վերջացրած՝ «նրանց հետ» ե-ղողներով), այլ հենց ինքը՝ եկեղեցին՝ իր ամբողջ կրոնական գաղափարախոսությամբ հանդերձ:

Հայաստանյաց եկեղեցին՝ հայոց բուն հավատքի հետ բնավ կապ չունեցող այդ օտարամուտ գաղափարախոսական կառույցը (աղ-անդ — ավորական ինստիտուտը) իր հիմնման օրերից ի վեր եր-բեք հայ կյանքի, հայ կենսաձեւի, հայ գոյության հետ կապ չի ունեցել. նրա ուշք ու միտքը միշտ եղել է օտարը, նրա սրբերի ոսկոր-ները, նրա վերին ու ստորին Երուսաղեմները, նրա՝ հայաստանյան «անշարժ» կապիտալ եկեղեցիները, այդ եկեղեցիների ինչքերն ու հարստությունները, հանուն որոնց պահպանության նա բազմիցս սկուտեղի վրա մեր թշնամիներին է մատուցել հայոց թագավորութ-յուններ, տարածքներ, հայի բազում-բազում գլուխներ…

Եկեղեցին միշտ հայապահպանություն ասելով հասկացել է իր պահպանութ-յունը, հայի գոյապայքար ասելով՝ իր գոյապայքարը (պատմիչը իր «Պատմության» մեջ, եղեռնապատումից հետո, խինդով պատմում է Պարս-կաստանում սկիզբ առած եկեղեցական շինարարության մասին…): Այդ եկեղեցին է, որ դարեր ի վեր հայի մեջ մտցրել է նրա համար ինքնաս-պան այն մտայնությունը, որ ինքը «ոչխարի հոտ» է, իսկ այդպիսինին վաղ թե ուշ սպանդանոց են տանում:

Պատահակա՞ն է, որ Դավրիժեցու «Պատմության» մեջ մենք չենք հանդիպում եւ ոչ մի եկեղեցականի, որը կընդդիմանար կաթողիկոսների հրեշավոր ծրագրին (գրքում հոգեւորականներից միայն մեկը՝ Հովհաննես անվանվողը, Շահ-Աբասին առաջարկում է հայոց տարագրումը աշու-նից հետաձգել գարնանը, ասել է թե, հայոց աշխարհի մահը մի քանի ամիս ձգձգել…):

Կաթողիկոսների՝ հայ ողբերգությունը սարքելու ծրագրի հանդեպ կրավորական կեցվածք ընդունեց նաեւ դարեդար եկեղեցու կողմից կրոնական հոտի վերածված, իր ճակատագիրը ինքնուրույնաբար տնօրինելուց հետ վարժված աշխարհական հայը. նրա ապրելու, իր հող ու ջրի հետ միա-ձույլ մնալու ցանկությունը,- ըստ Դավրիժեցու հաղորդումների,- լավագույնս դրսեւորվում էր միայն շահի վճռի դեմ տարերային բողոքի, նրա մահաբեր ոստայններից ճողոպրելու ու դեսուդեն փախչելու ձեւերով:

Այս եզրակացություններին է հանգում սովորական բանախոհական ընդունակություններ ունեցողը՝ առանց մտային ջանք իսկ թափելու, կարդալով Դավրիժեցու «Պատմություն»-ը:

Գանք մեզ այլ բաներ սովորեցրած հայ պատմաբանին: Ե՞րբ պետք է նա վերջապես հայոց պատմությունը իսկությամբ ճանաչի: Ու ճանաչելով՝ իր պատմությունից դասեր քաղի: Ու ճանաչելով՝ իր հարազատներին իր «ընտանի թշնամիներից» (Գր. Նարեկացի) ու օտար թշնամիներից զանազանի: Ե՜րբ պետք է հայ պատմական գիտակցության մեջ մտնի՝ հայ կյանքի բոլոր ողբերգական ընթացքների համար ասված, Նարեկացու ախտո-րոշումը՝ «Ես եմ մեղավոր»:

Սերգեյ Մանուկյան
ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ
«Լուսանցք» թիվ 36, 37 (167, 168), 2010թ. ԱՂԲԻՒՐԸ LINK

Facebooktwitterredditpinterestlinkedinmail