03 ՄԱՐՏ 2016
Երբ Հայաստանը շրջափակման մեջ էր գտնվում, իսկ Արցախը պատերազմի մեջ էր, և լուցկու մեկ տուփը արժեք ուներ, ՍՄՆ-ից 750.000 դոլարի շուկայական արժեքով ռազմադաշտ օգնություն հասցնելը, այն էլ օդային ճանապարհով և սեփական գրպանից ծախսեր անելով, առավել` կռվելով և կյանքը զոհելով….
Դա Սպիտակ Արջն էր…Հպարտ եմ ասելու, որ միասին իրագործեցինք:
Հ.Գ. Պարզապես հիշեցնում եմ, որ նոր սերունդը իրազեկված լինի:
Շահէ Արշակի Աճեմեան
ԼԻՆԵԼ ԱՐԴԱՐ, ԱՆԿԵՂԾ, ՏԻՊԱՐ ԵՎ ՀԱՄԵՍՏ՛՛
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ,ԿԱՐՈ ՔԱՀՔԵՋՅԱՆ ՛՛ՍՊԻՏԱԿ ԱՐՋ՛՛
Կարօ Քահքէճեան (Սպիտակ Արջ) 1962 – 1993
Յայտնի (Սպիտակ Արջ) հիմնադիրն ու զօրահրամանատար «Խաչակիրներ» կամավորական ջոկատին: ջոկատի կնքահայրն Պարգեւ սրբազանն էր իսկ աւագ եղբայրը՝ գնդապետ Արթուր Ալեքսանեան “Ամարասի Արթուր”ը ,Կարօ սփիւռքի այն հերոսներէն մէկ էր որ կամավոր կը մեկնի Արցախ, իր մասնակցութիւնը բերելու Արցախի ազատագրական պայքարին:
Ծնած է Սուրիայի Հալէպ քաղաքը. ուսումը ստացած է Գերմանիա աւարտելով գիտական ճարտարապետութեան բաժինը , ապա հաստատուած Ամերիկա, Գալիֆորնիա նահանքի Ֆրեզնօ քաղաքը:
1988-ի Սպիտակի աւերիչ երկրաշարժին, Կարօ առաջին անգամ ըլլալով, կը մեկնի Հայաստան, որտեղ նա օգնութեան կը հասնի երկրաշարժէն վնասուած ազդակիր համայնքներուն եւ սփիւռքի մէջ կ’ապահովէ դրամական օժանդակութիւն աղէտեալներին:
Արցախեան պատերազմին նա իր ընկերոջ Շահէ Աճէմեանի հետ կը կազմեն «խաչակիրների» ջոկատը որոնք մեծ դեր կ’ունենան Մարտունիի, Հադրութի, Մարտակերտի, Լաչինի եւ Քելբաջարի կռիւներուն:
1993-ի Յունիս 26-ին Մարտակերտի ազատագրութեան շրջանին, Կարօ կը նահատակուի Մաղավուզի բարձրունքներուն վրայ , Թաղված է Եռաբլուրում:
.
հետ մահու Արցախի նախագահին կողմէ կը պարգեւատրուի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով ՀՀ նախագահին կողմէ կը պարգեւատրուի “Արիութիւն” մեդալով, և այլ մեդալներով: