03 ՄԱՐՏ 2016
Պրազիլիոյ Ֆրանքօ Տա Ռոշա քաղաքի խորհուրդը Փետրուար 3-ին միաձայնութեամբ ընդունած է Ստեփանակերտը և Ֆրանքօ Տա Ռոշան քոյր քաղաքներ հռչակելու մասին որոշումը։
Անիկա կը նախատեսէ երկու քաղաքներուն միջև զարգացնել տնտեսական մշակութային յարաբերութիւնները, ինչպէս նաեւ երկու քաղաքներու զբօսաշրջութեան եւ մարզական բնագաւառները։
Որոշման նախագիծը ներկայացուած է քաղաքապետական խորհուրդի անդամ Անթոնիօ Լոփէզ Տա Սիլվայի և հաստատուած է քաղաքապետ Ֆրանսիսքօ Դանիէլ Սելեգիմ Տէ Մորայիսի կողմէ։
Ֆրանքօ Տա Ռոշա քաղաքը կը գտնուի Պրազիլիոյ Սան Փաուլօ նահանգին մէջ, ունի մօտ 145 հազար բնակիչ։
ԵՌԱԳՈՅՆ
http://www.yerakouyn.com