Քրդերը մարտի 20-ին Թուրքիան «արյան ծով» կդարձնեն

09 ՄԱՐՏ 2016
kedere-yergir
Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցությունը, նույն կուսակցության Սիրիայի երկու կառույցներն ու ձախակողմյան այլ կառույցներ պատրաստվում են մարտի 20-ին Թուրքիան «արյան ծով» դարձնել:

Ըստ Tgrthaber-ի՝ Թուրքիայի հետախուզական մարմինների ձեռք բերած օպերատիվ տվյալների համաձայն՝  նման հանձնարարություն է տվել է Քանդիլը` ՔԲԿ-ի կենտրոնը` Իրաքում:

Նախնական գործողությունների պլանով՝ Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատը (DHKP-C), Մարքս-լենինյան կոմունիստական կուսակցությունը (MLKP) և Սոցիալիստական վերակազմավորում կուսակցությունը (SYKP) մարտի 11-ին կանցնեն հարձակման, իսկ  մարտի 20-ին ՔԲԿ-ի 11.000 զինյալներ Յուքսեքովան կհայտարարեն ազատագրված շրջան: 8.000 PYD-ական հարձակումներ կիրականացնեն Թուրքիայի ուժային կառույցների վրա:

http://www.yerkir.am/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail