10 ՄԱՐՏ 2016
Սամվել Կարապետյան
ԱՐՑԱԽՑԻ ԿԻՆՆ ԻՆՔՆԱՎՍՏԱՀ Է.
տարիների ընթացքում միայն Արցախում եմ հանդիպել ձեռքերը կոնքերին դրած կանանց պատկերաքանդակների, որոնք ըստ իս առաջին հերթին խորհրդանշում են ինքնավստահություն և շեշտում պատկերվածի խրոխտ ու հպարտ կեցվածքը: Կանգնելու` իրենց համար շատ սովորական այս դիրքը բազմիցս նկատել եմ ճամփորդություններիս ընթացքում (երբ կինն օրինակ հայացքն ուղղել է ինչ-որ մի տեղ կամ պարզապես հետևում է իր ընտանի կենդանիներին) և հասկացել, որ իր կամքից անկախ և միանգամայն ակամա արցախցի կնոջ դարեր շարունակ նախընտրած կանգնելու դիրքը հենց այսպիսին է:
Շնորհավորում եմ մեր կանանց ու աղջիկներին մեկամսյա տոնի առթիվ և սիրով նվիրում եմ ինքնավստահ հայ կանանց այս մի քանի պատկերները…..
Սամվել Կարապետյան
FACEBOOK