10 ՄԱՐՏ 2016
Եթէ Թուրքիան իսկապէս ցանկանում է Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորում, ապա պէտք է որքան հնարաւոր է հեռու մնայ կարգաւորման գործընթացից: Այս մասին յայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը ռուսական «Կոմմերսանտ» թերթի հետ զրոյցում:
«panorama.am» – Եթէ Թուրքիան իսկապէս ցանկանում է Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորում, ապա պէտք է որքան հնարաւոր է հեռու մնայ կարգաւորման գործընթացից: Այս մասին յայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը ռուսական «Կոմմերսանտ» թերթի հետ զրոյցում:
Պատասխանելով հարցին, թէ ինչպէս է գնահատում թուրքական կողմի յայտարարութիւնները, որ բոլոր ջանքերը գործադրելու են «Ադրբեջանի տարածքները վերադարձնելու հարցում», Էդւարդ Նալբանդեանը նշել է. «Տպաւորութիւն է ստեղծւում, որ թուրքական ղեկավարութիւնը կորցնում է իրականութեան զգացումը՝ ընդորում ոչ միայն արտաքին, այլ նաեւ ներքին քաղաքականութեան ոլորտներում:
Վարչապետ Դաւութօղլուն յայտարարում է, որ քրդերը Սիրիայում այսօր Ռուսաստանի հետ համագործակցում են այնպէս, ինչպէս 20-րդ դարի սկզբին «հայկական աւազակային խմբերը»:
Նման յայտարարութիւնը միջազգային հանրութեանն ուղղւած շատ լուրջ ազդակ է այն առումով, թէ ինչ ճակատագիր կարող է սպասւել քրդերին:
20-րդ դարի սկզբին Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր իրագործողներից Թալէաթ փաշան նոյնպէս Ռուսաստանին մեղադրում էր, որ «զինել եւ սադրել է հայերին»:
Ակնյայտ է, որ հարիւր տարւայ մէջ Թուրքիայի իշխանական վերին օղակներում շատ բան չի փոխւել:
Եթէ Թուրքիան իսկապէս ցանկանում է Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորում, ապա պէտք է որքան հնարաւոր է հեռու մնայ կարգաւորման գործընթացից»:
ՀՀ արտգործնախարարը նաեւ անդրադարձել է Հայաստան-Իրան համագործակցութեանը եւ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկմանը:
Նալբանդեանի ասութեամբ, Հայաստանն Իրանի հետ բարիդրացիական յարաբերութիւններ ունի եւ նոր ի յայտ եկած հանգամանքերում արդէն հնարաւոր կը լինի իրագործել մի շարք համատեղ նախագծեր եւ խօսել տնտեսական համագործակցութեան նոր մեխանիզմների մասին:
http://alikonline.ir