ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝ «ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՕՐԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

18 սեպտեմբեր 2015

Սեպտեմբերի 18-ին մայրաքաղաք Ստեփանակերտի Ֆրանսիայի պուրակում կայացել է քանդակագործ Թորոս Ռասթկելենյանի «Հավերժություն» արձանի բացմանը եւ «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա է եղել նաեւ նախագահ Բ.Սահակյանը:
artsakh nor3

Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախ-Ֆրանսիա բարեկամությունը թեւակոխում է մի նոր փուլ՝ ընդգծելով, որ Ֆրանսիայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը մեր արտաքին քաղաքականության օրակարգի կարեւորագույն ուղղություններից մեկն է: «Ի դեմս Ֆրանսիայի՝ մենք ունենք հզոր ու քաղաքակիրթ բարեկամ երկիր, որի հետ կապված ենք բազմաթիվ խողովակներով: Ես լավատես եմ մեր երկկողմ հարաբերությունների ապագայի հանդեպ, քանի որ տեսնում եմ անկեղծ ձգտում եւ հաստատակամություն մեր եղբայրական կապերը զարգացնելու ուղղությամբ»,- նշել է երկրի ղեկավարը:
artsakh nor1

«Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ, Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը, ողջունելով ներկաներին, իր խոսքում նշել է, որ իր և Ֆրանսիայից ժամանած պատվիրակության համար մեծ պատիվ է ներկա գտնվել Ստեփանակերտում` ֆրանսիացի մեծ բանաստեղծ Պոլ Էլյուարի անունը կրող ֆրանկոֆոնիայի կենտրոնի հիմնարկեքի արարողությանը:

«Բարեկամ ժողովրդի լեզվին ծանոթանալը նշանակում է քայլեր ձեռնարկել նրան լավ ճանաչելու համար: Բացի այդ, ֆրանկոֆոնիան համերաշխության ամրապնդման, փորձի փոխանակման, մշակութային կապերի ընդլայնման առաջնակարգ հարթակ է, բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն են հայտնում ֆրանկոֆոնիայի մաս կազմել:
artsakh nor2

Ֆրանկոֆոնիայի գործընկերների ցանցը տարածված է աշխարհի բոլոր մայրցամաքներում: Այն մի գործիք է, որը ծառայում է նույն արժեքներն ունեցող համայնքների միջև ծրագրերի իրականացմանը: Արցախում ֆրանկոֆոնիայի խթանումը համագործակցության նոր ոլորտներ է բացելու, և ես իմ բարեկամների հետ կանեմ հնարավորը աջակցելու այդ համագործակցության կայացմանն ու ամրապնդմանը»,- ասել է Ֆ. Ռոշբլուանը`նշելով, որ իրենց ազատասիրությամբ արցախցիները ֆրանսիացի ժողովրդի լավագույն ավանդույթների համախոհն են դարձել:

Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ եւ պաշտոնյաներ, հյուրեր արտերկրից եւ սփյուռքից, պաշտոնատար այլ անձինք:
http://aparaj.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail