Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչել

Հուլիս 13,2018 – ԿՐՕՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը տեղեկացնում է. «Այսօր առավոտյան հայտնի նախաձեռնության անդամները կրկին փորձեցին խաթարել համայն հայության հոգևոր կենտրոնի անդորրն ու աղոթական միջավայրը` իմաստավորելով իրենց ներկայությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների հասցեին վիրավորական արտահայտություններով և սադրիչ գործողություններով»: «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը տարածել է տեսանյութ կատարվածի մասին:

Ըստ այդմ՝ ելույթ է ունեցել պատմաբան, Լիբանանի Խմբագիրների արհմիության եւ Լիբանանի Լրագրողների միության անդամ Գևորգ Յազչյանը (լուսանկարում), որը մասնավորապես հայտարարել է, թե Ստալինյան բռնատիրության պոչն է տիրում Մայր Աթոռում: Հնչել են նաեւ կոչեր. «Գարեգին, հեռացիր: Մեզ պետք չէ բիզնեսմեն կաթողիկոս»:

Տեղի է ունեցել նաեւ բախում, որին միջամտել են ոստիկանները:

www.aravot.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail