17.07.2018 -Տարածաշրջան:Հայաստան -Թեմա: Հասարակություն
Երեւանի կենտրոնում այսօր՝ հուլիսի 17-ին, տեղի է ունենում Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի բացումը:
Արձանը տեղադրվել է Արամի եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում՝ Երեւանի Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մուտքի մոտ:
Բացման արարողությանը ներկա է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը եւ այլ հյուրեր:
news.am/arm/news/462207.html