«Մահաբեր զենքեր». Սլովակիայի մամուլը՝ այդ երկրից Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումների մասին (Ֆոտո)

«Մահաբեր զենքեր». Սլովակիայի մամուլը՝ այդ երկրից Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումների մասին (Ֆոտո)

17.07.2018 – Տարածաշրջան:Հայաստան, Արցախ, Ադրբեջան – Թեմա: Քաղաքականություն, Վերլուծություն

Սլովակիայի մամուլն օրերս անդրադարձել է այդ երկրից Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումներին՝ հրապարակելով ծավալուն հոդված, որի հեղինակը Վլադիմիր Շնիդլն է:
Նա մասնավորապես, գրում է, որ Սլովակիայի կառավարությունը հաուբիցների եւ հրթիռային համազարկերի համակարգերի արտահանման լիցենզիա է տրամադրել։ Դրանք տարանցել են Իսրայելով եւ վստահաբար հայտնվել Ադրբեջանում։ Լիցենզավորման որոշումը կայացնում է էկոնոմիկայի նախարարությունը: Ինչպե՞ս են արտահանումն ստուգել անվատանգության ծառայությունները, հայտնի չէ։

Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը

Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը համարձակ քայլ է արել, որը արտասովոր է դիվանագիտության մեջ: Նա հրապարակայնորեն քննադատում է Սլովակիայի գործելակերպը, որի հետ իր երկիրը երկար տարիներ պահպանել է բարեկամական հարաբերություններ:

Սեյրանյանը Dennik N-ինսլովակյան հաուբիցների եւ հրթիռային համազարկային համակարգերի արտահանման վերաբերյալ կարծիք է հայտնել առ այն, որ դրանք ի վերջո հայտնվել են Ադրբեջանում: Այդ առեւտուրը վերջին ամիսներին կատարվել միայն սլովակյան իշխանությունների համաձայնությամբ: Դրանք արտահանվել այնպիսի մի երկիր, որի հանդեպ կիրառվում է նմանատիպ արդյունավետ ռազմական տեխնիկայի մատակարարման էմբարգոն:

Դեսպան Տիգրան Սեյրանյանն այդ զենքy սպառնալիք է համարում Հայաստանի անվտանգության համար: Հայերն Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ երկարամյա լարված հարաբերություններ ունեն:

«Այս զինատեսակներն իսկապես վտանգավոր են: Նրանց արտահանումը լուրջ խնդիր է, որը կարող է խաթարել ոչ միայն իմ երկրի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը, (խմբգր.՝ միջազգայնորեն ճանաչված չէ), այլեւ Սլովակիայի հետ մեր բարեկամական հարաբերությունների պատկերը», – փաստում է Սեյրանյանը:

Զենքի արտահանման ետեւում կանգնած է սլովակյան MSM ընկերությանը, որը պատկանում է ազդեցիկ չեխ զինագործ Յարոսլավ Ստրնադի Czechoslovak Group-ին: Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունը դրան լիցենզիա է տրամադրել արդիականացված RM-70 հրթիռային համազարկային կայանքներ եւ արդիականացված Dana հաուբիցներ Իսրայել արտահանելու համար:

Չեխ լրագրողները մի շարք ապացույցներ են ձեռք բերել, որ Իսրայելը պարզապես տարանցիկ կայան է, մինչդեռ զենքի իրական գնորդն Ադրբեջանն է, որ նույնիսկ չի էլ ժխտում այդ փաստը, ցուցադրելով զինատեսակներն ադրբեջանական բանակի զորավարժությունների ժամանակ, ինչով ապացուցում դրանց ձեռքբերումը:

RM-70 Vampir հրթիռանետներն Ադրբեջանում։ Լուսանկարը՝ Azeri Defence  

Դեսպան Սեյրանյանն այդ տեղեկատվությունը կարեւոր է համարում: Ադրբեջանը երկար ժամանակ է, որ թշնամաբար է վերաբերվում Հայաստանին:

«Մենք խոսում ենք Ադրբեջանին հարձակողական զենք տրամադրելու մասին, մի երկրի, որի ղեկավարներն օգտագործում են պատերազմական հռետորաբանություն: Ամեն օր, նրանքսպառնում են ուժ կիրառել Լեռնային Ղարաբաղի,նաեւ Հայաստանի դեմ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ տարածաշրջանային խաղաղությանըեւ կայունությանը»:

Սլովակիայի կառավարությունը, սակայն, ամեն կերպ հերքում է արգելված երկիր զինտեխնիկայի արտահանման համար իր պատասխանատվությունը: Նա կրկնում է, որ համաձայնություն է տվել դա միայն Իսրայել արտահանելու համար, բայց ոչ Ադրբեջան, որ 90-ական թվականներից ի վեր սպառազինության էմբարգոյի ենթարկված երկիր է:

«Սլովակիայի Հանրապետությունը երբեք թույլ չի տվել ռազմական տեխնիկա արտահանել Ադրբեջան: Մենք հարգում ենք մեր միջազգային պարտավորությունները», – ընդգծում է Սլովակիայի արտաքին գործերի նախարարությունը:

Ադրբեջանն արդեն կրակում է հրետանուց

Սեյրանյանի նստավայրը Պրահայում է, բայց որպես դեսպան հավատարմագրված է նաեւ Սլովակիայում: Նա նշում է, որ նախորդ տարվանից բազմիցս դիմել է սլովակյան իշխանություններին եւ սլովակյան դիվանագետներին, արտահայտելու համար իր «խորը մտահոգությունը»:

«Մենք ակնկալում ենք, որՍլովակիայի պատասխանատու մարմինները ոչ միայն կպատասխանեն մեր հարցերին, այլեւկհետաքննեն, թե ինչպե՞ս է հնարավոր եղել, որ Czechoslovak Group-ը մարտականսպառազինություն է արտահանել Ադրբեջան», – տեսակետ է հայտնել դեսպանը, նաեւ՝ Չեխիայի հեռուստատեսության լրագրողին՝ «Մեր լրագրողները» հաղորդաշարի համար:

Չեխական հեռուստատեսության լրագրողներն անցած տարվա սեպտեմբերից ցուցադրել են Ստրնադի ընկերությունների արտահանումներին նվիրված երեք մանրամասն ռեպորտաժներ: Ըստ նրանց տվյալների, Սլովակիայից Ադրբեջան կարող էր հասնել մինչեւ 30 միավոր արդիականացված հաուբիցներեւ 38 հրթիռանետեր:

Դրա ապացույցները ներկայացնում է Ադրբեջանը: Չեխիայի հեռուստատեսությունը հունիսի կեսի իր վերջին ռեպորտաժում հաղորդել է, որ Ադրբեջանի բանակը մարտական պայմաններում արդեն փորձարկել է Սլովակիայից ստացված հաուբիցները:

Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից հաստատված մարտական վերապատրաստման ծրագրի համաձայն, հրետանային ստորաբաժանումները կրակ են բացել Dana ինքնագնաց համակարգերից: Նրանք մարտական կրակոցներ իրականացրել իրական մարտական իրավիճակին մոտեցված պայմաններում», -նշվում է հունիսի 14-ի ռեպորտաժում:

Դեսպան՝ դրան կարող են հավատալ միայն միամիտ մարդիկ

Սլովակյան ընկերությունների համար զենքի արտահանման թույլտվությունը տրվում է էկոնոմիկայի նախարարության կողմից։ Նախարար Պետեր Զիգան (SMER սոցիալդեմոկրատական կուսակցությունից) սկսեց Ադրբեջանի տարբերակը դիտարկել միայն լրատվամիջոցների ճնշման ներքո: Ապրիլին նա դիմեց Սլովակիայի գաղտնի ծառայությանը եւ անվտանգության այլ մարմիններին, որպեսզի կասկածներն ստուգվեն:

Միեւնույն ժամանակ, նա հայտարարել է, որ ինքը կասկած չունի, որ զենքերը գտնվում են Իսրայելում: Իսրայելի պաշտպանության նախարարությունն, ըստ  Ժիգաի, գրավոր կերպով հաստատել է, որ զենքն Իսրայելից  այլեւս չի արտահանվի: «Հակառակ դեպքում, մենք պետք է Իսրայելին կասկածի տակ դնենք որպես վստահելիերկիր եւ ստիպված կլինենք պատժամիջոցներ սահմանել», – ասել է Ժիգան:

Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Պետեր Ժիգա

Մինչ այդ, մի քանի ամիս էկոնոմիկայի նախարար Պետեր Ժիգան անտեսում էր  կասկածաները, որ սլովակյան սպառազինությունները հանգրվանել են Ադրբեջանում։ Նա անցավ գործողությունների միայն ապրիլին, երբ չեխական հեռուստատեսությունը նոր աացույցներ ներկայացրեց:

Այն տեսակետը, որ զենքերը մնում են Իսրայելում, պնդում են նաեւ Սլովակիայի MSM ընկերության ղեկավարները, որոնց միջոցով էլ իրականացվում է Ստրնադի Czechoslovak Group-ի առեւտուրը: Հրթիռանետերը եւ հաուբիցները Սլովակիայից ներմուծում է իսրայելական Elbit ռազմարդյունաբերական ընկերությունն իբր թե Իսրայելի զինված ուժերի համար:

«Մենք անգամներ կրկնել ենք, որ մեր ընկերությունը պտուտակ անգամ չի ուղարկել Ադրբեջան եւ խստորեն հարգում է բոլոր միջազգային կանոնակարգերն ու օրենսդրությունը: Մեր հաճախորդը Elbit Systems-ն է եւ վերջնական օգտագործողն՝ Իսրայելի պետությունը», – նշումէ MSM-ի մամուլի քարտուղար Լուցիա Օլլեն:

Հայաստանի դեսպանը համակարծիք է, որ «ամեն ինչ մաքուր է թղթի վրա», բայց դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ կարգին է: «Միայն միամիտ մարդը կարող է կարծել, թե Czechoslovak Group-ը չգիտեր, որ հրթիռանետերն ու հաուբիցներն արտահանվում են Ադրբեջան», – ասում է Սեյրանյանը:

Աշխատակցի վկայությունը

Հիշենք, որ չեխական հեռուստատեսությունը ժամանակին կորզել էր MSM ընկերության նախկին աշխատակցի վկայությունն, ըստ որի Սլովակիայում վերապատրաստվել են ադրբեջանական բանակի տեխնիկները՝ որպեսզի կարողանան զենքը սպասարկել:

«Երբ ինչ-որ բան փչանում էր, մեր մեխանիկներն անմիջապես մեկնում էին Ադրբեջան: Ավելի ուշ ադրբեջանցիներն սկսեցին իրենց մեխանիկներին ուղարկել մեզ մոտ: Օրինակ, հոկտեմբերին հինգ մեխանիկներ վերապատրաստվել են Սլովակիայում երեք օրվա ընթացքում, որպեսզի մեքենաներն իրենք կարողանան վերանորոգել», – ասաց աշխատակիցը լրագրողին:

MSM ընկերությունը հերքեց այդ տեղեկությունները՝ դրանք որակելով որպես մրցակիցների քարոզարշավ:

Դեսպանը լրացուցիչ ապացույց է համարում ադրբեջանական օդանավերի թռիչքները Սլովակիա: Չեխական հեռուստատեսությունը եւ Denník N-ը կարողացել են Ստրնադի արդիականացվածզենքերը նկարահանել Մ.Ռ.Շտեֆանիկի անվան օդանավակայանում: Բրատիսլավայի օդանավակայան է բազմիցս ժամանել ադրբեջանական Silk Way Airlines ընկերության ինքնաթիռը, որն ապա թռել է Ադրբեջան կանգ առնելով Իսրայելում:

«Կան հստակ ապացույցներ, որ ադրբեջանական ավիաընկերության բոլոր թռիչքները Բրատիսլավայից մեկնում են իսրայելական Օվդա կամ Թել Ավիվ քաղաքներ, իսկ այնուհետեւ՝ Ադրբեջանի մայրաքաղաք», – նշում է Սեյրանյանը:

Dana հաուբիցների Tatra քարշակները Բրատիսլավայի օդանավակայանում։ Դրանք կտեափոխվեն Տրենչինի MSM գործարան՝ հրետանին միացնելու համար

Մահաբեր զենքեր

Dana հաուբիցները եւ RM-70 հրթիռանետերը զինատեսակներ են, որ 70-80-ականներին արտադրվում էին Դուբնիցա նադ Վահոմ բնակավայրում (ներկայիսՍլովակիա)։ Ստրնադի ընկերությունները դրանք ձեռք են բերել նախկին Վարշավյան պայմանագրի պետությունների բանակների ավելցուկներից: Դրանք հետագայում վերանորոգել են, արդիականացրել, փորձարկել եւ գտել նոր հաճախորդներ, որոնք պատրաստ էին վճարել:

Թեեւ զենքը գալիս է սառը պատերազմի դարաշրջանից, արդիականացումից հետո դրանք բավականին արդյունավետ են: RM-70-ը կարող է կարճ ժամանակահատվածում հակառակորդի վրա լցնել մինչեւ ութսուն հրթիռ: Այդ համակարգը հիմնված է հայտնի ռուսական Град հրթիռանետի վրա, որ վերջերս  Դոնբասում տեղի ունեցած հակամարտության ժամանակ դարձել էրուկրաինացի զինվորների սպառնալիք:

Օրինակ, 2014 թ. հուլիսին ռուսամետ անջատողականներն այդ հրթիռանետներն օգտոգործել են Զելենոպոլ գյուղում: Դրանց հարձակման արդյունքում առնվազն 19  զինվոր է զոհվել, եղել են հարյուրավոր վիրավորներ:

Հավանականությունը, որ Ադրբեջանն էլ այդ զենքը կդնի գործածության մեջ, ոչ միայն հիպոթետիկ է: Թեեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմը եղել է 1990-ականների սկզբին, իրավիճակն այտեղ դեռեւս լարված է: Երկու տարի առաջ այդ տարածքում մի քանի օր ծանր մարտերեն տեղի ունեցել, որոնց արդյունքումզոհվեցին երկու հարյուր զինվորներ եւ տասնյակ քաղաքացիական անձինք:

Լեռնային Ղարաբաղը գտնվում է Հայաստանի վերահսկողության ներքո, այն 25 տարի առաջ վերագրավվել է Ադրբեջանից: Այնուամենայնիվ, Ադրբեջանը չի ցանկանում հաշտվել այդ իրողության հետ: Վերջին տարիներին Ադրբեջանը հարստացել է եւ զանգվածային ներդրումներ կատարել բանակում: «Այս երկրի բարձրաստիճան ներկայացուցիչները հայտարարում են, որ ոչ միայն Լեռնային Ղարաբաղն, այլեւ Հայաստանի տարածքի մեծ մասն, այդ թվում` մայրաքաղաք Երեւանը, որ աշնանը կնշի իր 2800 ամյակն, Ադրբեջանի պատմական տարածքի մի մասն են», ասում է Սեյրանյանը:Ի՞նչ կարծիքի է իր{դեսպանի} մտահոգությունների մասին Սլովակիայի արտաքին գերատեսչությունը: «Հայաստանի դեսպանի գնահատականնիր անձնական կարծիքն է եւ մենք չենք մեկնաբանում այն: Ուշադիր հետեւում ենք եւ գնահատում տարածաշրջանի զարգացումները, ներառյալ անվտանգության իրավիճակը։ Հետեւողականորեն ժամանակի ընթացքում աջակցել ենք հրադադարի ռեժիմին եւ երկու կողմերին էլ կոչ ենք անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել լարվածությունը կանխելու համար եւ հնարավոր դարձնել հակամարտության դիվանագիտական կարգավորումը», – պատասխանում է արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Պետեր Սուսկոն:

Հակամարտությունը դեռեւս ակտիվ է

Denník N-ը մեկնաբանություն է խնդրել նաեւ Globsec-ի(Բրատիսլավայում գործողգիտահետազոտական կենտրոն) վերլուծաբան ՅանՑինգելից, ով տեւական ժամանակ էմասնագիտացած է հայ-ադրբեջանական հարաբերություններում: Ցինգելն ասում է, որ Հայաստանի դեսպանի մտահոգություններին պետք է լուրջ վերաբերվել:

«Ադրբեջանն այսօր ավելի ուժեղ է զգում իրեն: Այն երեք անգամ ավելի մեծ բնակչություն ունի եւ ավելի բարձր ռազմական բյուջե, քան Հայաստանը: Նա պարբերաբար սպառնում է ուժի գործադրմամբ եւ հակամարտության վերսկսմամբ, ուհույս ունի այս անգամ հաջողության հասնել», – նշում է Ցինգելը:

Երկուերկրներիմիջեւտեղի են ունենում համեմատաբարավելիփոքր ընդհարումներ, որոնց արդյունքում մարդիկ են զոհվում։Վերջինօրինակնայնէ, որայստարվահունիսին, ըստ Ցինգելի,միջադեպ էտեղիունեցել, երբԱդրբեջանը «չեզոքտարածքում» բլուրէրգրավել Նախիջեւանի իրանկլավիմոտ:

«Դրա շնորհիվ, նանշանառության տակ է պահում Արենի գյուղը, որ գտնվում է երկրիհարավն ու հյուսիսը, նաեւԵրեւանըհարավի հետ կապողմայրուղուվրա: ԱյսմայրուղինշատկարեւորէՀայաստանիհամար՝ դրանով ենիրականացվումԼեռնայինՂարաբաղիմատակարարումները », – ավելացրելէնա:

Ուրիշներն էլ նույնն են անում

Սլովակիան միակ երկիրը չէ, որ զենք է մատակարարում Ադրբեջանին։ Armádní noviny (Ռազմական լուրեր) սերվերը նախորդ շաբաթ հաղորդել է, որ ադրբեջանական բանակն ունի նաեւ բրիտանական Land Rover տրանսպորտային միջոցներ, ամերիկյան Cougar զրահապատ մեքենաներ կամ թուրքական T-122 Sakarya եւ T-300 Kasirgo հրթիռները:

Հայաստանը Ռուսաստանից է զենք գնում, որն իր հերթին առեւտուր է անում նաեւ Ադրբեջանի հետ: «Ռուսաստանն այդ եղանակով պահպանում է իր ազդեցությունը երկու երկրներում», – բացատրում է Ցինգելը:

Ադրբեջանիսպառազինության շոշափելի մասը գալիս է Իսրայելից: Օրինակ, իսրայելական զինագործական Elbit ընկերությունը, որ սլովակյան հաուբիցներ եւ հրթիռանետեր է գնել, օգնել է Ադրբեջանին SU-25 մարտական ինքնաթիռների լայնածավալ արդիականացման հարցում:

Ցինգելը նույնպես կարծում է, որ իսրայելական ընկերությունը հազիվ թե սլովակյան սպառազինություններ ձեռք բերեր իր բանակի համար: «Իսրայելը չի օգտագործի այն մարտական տեխնիկան, որ մենք ենք արտահանել: Միանգամայն միամիտ է մտածել, որ նա զինվելու է սլովակյան Dana-ներով», – նշում է Ցինգելը:

«Իսրայելը շատ լավ հարաբերություններ է պահպանում Ադրբեջանի հետ՝ Իրանի նկատմամբ իր ռազմավարական դիրքի պատճառով: Օրինակ, եթե Իսրայելը որոշում կայացնի իրանական միջուկային օբյեկտների վրա օդային հարվածներ հասցնելու, ապա կարող է Ադրբեջանն օգտագործել որպես ռազմակայան», – ասում է Ցինգելը:

Որքա՞ն ջերմ են հարաբերությունները

Մի կողմից, Սլովակիան Հայաստանի հետ ավելի է զարգացնում հարաբերությունները, քան Ադրբեջանի հետ: Արդեն 2004 թվականին, Եվրոպայում առաջիններից մեկը, Սլովակիայի խորհրդարանը բանաձեւ ընդունեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ:

Երկու երկրների քաղաքական գործիչները պարբերաբար այցելում եւ աջակցում են միմյանց: Ընթացիկ տարվա մայիսին Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սլովակիայում էր՝ Բրատիսլավայում Հայոց ցեղասպանության մասին ցուցահանդես բացելու նպատակով:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանով եւ ՍՀ ԱԽ նախագահ Անդրեյ Դանկո

Մի քանի ամիս առաջ Հայաստանի խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը ժամանեց Սլովակիա: Նրան ընդունել եննախագահ Անդրեյ Կիսկանեւ խորհրդարանի խոսնակ Անդրեյ Դանկոն: «Աշխատանքային շփումներըշարունակվելու են, որպեսզի միմյանց հետ ավելի սերտ գործակցենք, չնայաց որ մեր սրտերով արդեն չափազանց մոտ ենք»», – ասել է Դանկոն հանդիպումից հետո:

Զավեշտալին այն է, որ նույն պահին Բրատիսլավայի օդանավակայանից արտահանվել են հրթիռանետեր ու հաուբիցներ, որոնցով այսօր այդքան հպարտանում է ադրբեջանական բանակը։

Հայաստանում գարնան ընթացքում հիմնարար կերպով իրավիճակ փոխվեց։ Զանգվածային ցույցերն ստիպեցին կառավարությանը հրաժարական տալ, իսկ վարչապետ դարձավ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Ըստ Ցինգելի, նրա կառավարությունն անմիջապես սկսեց հակակոռուպցիոն եւ ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել:

«Այս ժամանակաշրջանում, երբ երկրում խոշոր սոցիալ-քաղաքական փոփոխություններ են տեղի ունենում, Հայաստանը շատ խոցելի է: Այն աջակցության կարիք ունի Եվրամիությունից, ներառյալ Սլովակիայից», – ասում է Ցինգելը:

Պաշտոնական պատասխան չկա

Հաշվի առնելով սլովակա-հայկական բարեկամական հարաբերությունները, դեսպան Սեյրանյանն ի սկզբանե ցանկացել էր խնդիրը լուծել առանց ավելորդ աղմուկի: Դեռ նախորդ աշնանը նա բազմիցս դիմել է սլովակյան դիվանագետներին նամակներով, հեռախոսազանգերով, անձնական հանդիպումներ ունեցել նրանց հետ: «Մենք մտահոգություն ենք հայտնել սլովակյան կողմին բազմիցս եւ տարբեր մակարդակներում», – ասում է նա:

Նա նաեւ պաշտոնական հայտագիր է ուղարկել Բրատիսլավա, որին դեռ չեն պատասխանել: Վերջապես, նա դիմել է հաջորդ քայլին եւ բաց խոսել Չեխիայի հեռուստատեսության եւ այժմ՝ Denník N թերթի համար: Բնական է, որ իր հայտարարությունները նա համաձայնեցրել է Երեւանում՝ արտաքին գործերի նախարարության հետ:

Սլովակիայի դիվանագիտության պատասխանատուներից մեկը Denník N-ին արձագանքել է, թե Սեյրանյանի հարցումներին «միշտ էլ բարեկամաբար եւ դրական ենք արձագանքել»: Նա նշել է, թե դեսպանի հետ մեր դիվանագետները բազմիցս քննարկել են այս խնդիրն, ինչն, ըստ խոսնակ Սուսկայի, հաստատում է, որ իրենք անհրաժեշտ ուշադրություն են դարձրել այդ խնդրին:

«Դեսպանին միշտ հավաստիացրել ենք, որ Սլովակիայի Հանրապետությունը երբեք թույլ չի տվել այդ զինտեխնիկայիարտահանումն Ադրբեջան եւ խստորեն հարգել իր միջազգային պարտավորությունները: Նրան տրամադրվել է հասանելի տեղեկատվություն եւ բացատրվել ու իրազեկվել գործընթացների մասին», – ասում է Սուսկոն:

Հայտագրինպաշտոնապես չենք արձագանքել, ըստ Սուսկայի, դա կանեն գործի ամբողջական հետաքննության ավարտից հետո: «Մենք պատրաստ ենք շարունակել դիվանագիտական երկխոսությունը դեսպանի եւ հայաստանյան այլ ներկայացուցիչների հետ», – ավելացնում է Սուսկոն:

Dana հաուբիցներն Ադրբեջանում։ Լուսանկարը՝ Reddit.com սոցիալական ցանցից

«Մենք լուրջ հետաքննում ենք»

Սակայն հետաքննությունն ուշացավ: Էկոնոմիկայի նախարար Զիգան որոշեց դա սկսել ապրիլին՝ չեխական ԶԼՄ-ներում արատահայտած առաջին կասկածներից կես տարի անց:

«Մենք, որպես վարչական մարմին, չենք կարող գործել միայն կասկածների հիման վրա: Մենք պետք է ստուգենք բոլոր փաստերը եւ հավաքենք դատական առումով ընդունելի բավականաչափ ապացույցներ, որպեսզի կարողանանք որոշակի որոշում կայացնել », – պնդում է Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունը:

Այդ հետաքննությունը չէր կարող վտանգ ներկայացնել «Իսրայելի» հետ Ստրնադի առեւտրին։ Նրա ընկերությունները մինչեւ 2018թ. հունիսի 28-ն արտահանման արտոնագիր ունեին եւ, ամենայն հավանականությամբ, կարողացել ենմինչ այդ օրն արտահանել պայմանագրայինապրանքն ամբողջ ծավալով:

Դեպի Իսրայել հետագա արտահանման լիցենզիա չեն պահանջել: «Եթե MSM ընկերությունը նման լիցենզիա խնդրի, ապա մենք,արտաքին գործերի նախարարության հետ խորհրդակցելուց հետո, դա չենք տրամադրի՝ մինչեւ Ադրբեջանին զենքի հնարավոր վերարտահանման մասին տեղեկատվության ստուգման ավարտը», – այժմ նշում է էկոնոմիկայի նախարարությունը:

Խոշոր չեխ զինագործ Յարոսլավ Ստրնադ՝ աջից

Արտահանման հանգամանքների հետաքննությունն արդեն ավելի քան երկու ամիս է շարունակվում: Պաշտոնյաները, ըստ էկոնոմիկայի նախարարության մամլո քարտուղար Մարոշ Ստանի, MSM ընկերությունիցպահանջել են ապացուցել, որ հրթիռանետերը եւհաուբիցները իրականում հանձնվել են Իսրայելին: «Նման «վկայության» հավաստիությունը հետագայում կստուգվի դիվանագիտական խողովակներով: Եթե լիցենզավորված ընկերությունը նման փաստաթուղթ չներկայացնի, վարչական վարույթ կհարուցվի վարչական իրավախախտման կասկածանքով»:

Ի՞նչ է դա նշանակում գործնականում: Ստրնադի ընկերությունը կարող է տեսականորեն տուգանվել, եւ, ծայրահեղ դեպքում, նաեւ կորցնել ռազմական տեխնիկայի առեւտրի թույլտվությունը: Դա արդենիր համար մեծ խնդիր կլինի:

«Նման իրավիճակ կարող է առաջանալ, եթե հետաքննության արդյունքում պարզվի, որ MSM-ը վնասել է Սլովակիայի արտաքին քաղաքական կամ անվտանգության շահերը», – նշում է Ստանոն:

Միջազգայինխայտառակությու՞ն

Մինչ այժմ, սակայն, քիչ հավանական է, որ {ընկերությանը} նման ծայրահեղ իրավիճակ սպառնա: MSM-ը Սլովակիայի ամենակարեւոր ռազմարդյունաբերական ձեռնարկությունն է:SMER-ի (սոցիալդեմոկրատներ)երկրորդ կառավարության օրոքայն պետությունից վարձակալել է մի շարք ռազմարդյունաբերական ընկերություններ: Պովաժիեւ Նովակի իր արտադրամասերում աշխատում են հարյուրավոր մարդիկ:

Եթե պետությունը խոստովանի, որ զենքերն Ադրբեջանում են, դա անուղղակի կերպով կհաստատի, որ մեր անվտանգության ծառայությունները ձախողել են: Էկոնոմիկայի նախարարությունըկարող է արտահանման լիցենզիա տրամադրել միայն այն դեպքում, երբ ստանա մի շարք հաստատությունների, այդ թվում՝ Սլովակիայի տեղեկատվական ծառայության կամ Ազգային անվտանգության գրասենյակի համաձայնությունը:

Այս հաստատությունները պատասխանատու են ռիսկերը գնահատելու համար, օրինակ, կարո՞ղ է սպառազինությունը հայտնվել արգելված երկրում, թե ոչ: «Էկոնոմիկայի նախարարություննարտահանման արտոնագիր է տրամադրում միայն այն դեպքում, եթե դրա հետ համաձայն լինեն արտաքին գերատեսչությունը, պաշտպանության նախարարությունը, ներքին գործերի նախարարությունը, հետախուզական ծառայությունները, ազգային անվտանգության գրասենյակըեւհարկային ծառայության քրեական բաժինը: Դրանք իրավասու են արտաքին քաղաքական, անվտանգության կամ այլ խնդիրներ քննարկելու հարցում», – բացատրում է Ստանոն:

MSM Martin ընկերության գործարանը Տրենչինում (Սլովակիա)

Բացի այդ, Սլովակիային կարող են միջազգային մեղադրանքներ ներկայացվել: Հաջորդ տարի Սլովակիան ստանձնում է ԵԱՀԿ նախագահությունն, այն կազմակերպության, որ վերահսկում է Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունները: Պարադոքսն այն է, որ վերջերս Սլովակիայի դիվանագիտությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի համար հատուկ դեսպանի հաստիք է կորզել:

«Ինչ կլինի Սլովակիայի արժանահավատությունը, երբ բոլոր շահագրգիռ կողմերն իմանան, թե որտե՞ղ եւ ու՞ր ենք մենք արտահանել զենքը: Հակամարտության կողմերի համար դժվար է ընկալել մեզ որպես չեզոք եւ անկողմնակալ դերակատար», – նշում է Ցինգելը:

Սլովակյան դիվանագիտությունը, սակայն, հուսով է, որ այլ պետություններն ըմբռնումով կմոտենան Սլովակիայի հանդեպ: «Եթե հետաքննության ավարտից հետո պարզվի, որ սպառազինությունն արտահանվել է հայտարարված երկրի սահմաններից դուրս, ապա դա տեղի է ունեցելառանց Սլովակիայի Հանրապետության իմացության: Այդ դեպքում մենք միջոցներկձեռնարկենք՝ ապագայում նման իրավիճակներըբացառելու ուղղությամբ», – հավաստիացնում է ԱԳՆ-ն:

news.am/arm/news/462110.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail