2018/07/20 – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ, ՎԱՆՔԵՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ
Նուրեթթին Էրյըլմազ
Գեյվեյում գտնվող 1800-ական թթ. կառուցված պատմական եկեղեցին անուշադրության է մատնված, ինչի պատճառով գնալով ավերվում է:
Սաքարիայում պատմական հուշարձանների քանակն այնքան քիչ է, որ կարելի է հաշվել ձեռքի մատների վրա: Գոյություն ուեցող արժեքներին էլ, ցավոք սրտի, անհրաժեշտ ուշադրություն չի դարձվում: Գեյվեյի Հոջալար թաղամասում գտնվող երկդարյա պատմություն ուենցող Սուրբ Սարկիսյան եկեղեցին էլ այդ հուշարձաններից մեկն է: Իր անմխիթար վիճակով ուշադրություն գրավող եկեղեցին գանձագողերի թիրախում է հայտնվել:
Զարգացնենք զբոսաշրջությունը
Գեյվեի կիրճի բնական հարստությունների պահպանման միության ղեկավար Քամուրան Թանը տեղեկացնում է, որ պատմական եկեղեցին գնալով ավերվում է և ավելացնում է, որ Սաքարիայի մարզի մշակույթի ու տուրիզմի տնօրինությունը ինչքան հնարավոր է շուտ պետք է քայլեր ձեռնարկի:
Թերթին տված հարցազրույցում նա մասնավորապես նշել է.«Ցանկանում ենք, որ տարիներ շարունակ լքված եկեղեցին դառնա զբոսաշրջային վայր:
Աշխարհում նմանատիպ պատմական կառույցները զբոսաշրջիկներին շատ են գրավում, իսկ զբոսաշրջություն ասելով` հասկանում ենք տնտեսության աշխուժացում:
Պատմական այս կառույցը պաշտոնյաները չպետք է թողնեն գանձագողերի հայեցողությանը, քանի որ նրանք չեն քնում, թալանում եմ այն»:
http://www.sanalbasin.com/tarihi-kilise-kaderine-terk-edildi-26079297
Թարգմանեց Անի Մելքոնյանը
Akunq.net