2018/07/20 – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է թուրքական դատարանի որոշմանը, որը նախօրեին երկարաձգել էր ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի կալանավորման ժամկետը։
Բրանսոնը մեղադրվում է լրտեսության, ինչպես նաև Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) հետ կապեր ունենալու մեջ։
«Ամերիացի հարգարժան հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատ չարձակելը Թուրքիայի համար ամոթ է: Նա արդեն շատ երկար ժամանակ է, ինչ կալանավորված է:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է ինչ-որ բան անի, որ այդ քրիստոնյա մարդը, ով հրաշայի հայր է ու ամուսին, ազատ արձակվի: Նա սխալ բան չի արել, ընտանիքն էլ իր կարիքն ունի»,- ասել է Թրամփը։
Վերջինիս գրառման վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
Նկատի ունենալով Բրանսոնին, արտգործնախարարության հայտարարության մեջ ասված է եղել. «Թուրքիան օրենքի երկիր է։ Այնտեղ օրինական գործընթաց կա»։
https://www.ermenihaber.am/am/news/
akunq.net/am/?p=61157