26 ՅՈՒԼԻՍ 2018 – ԹՈՒՐՔԻԱ – ՆԵՐՔԻՆ – ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Քուլփ շրջանում փողոց դուրս գալու արգելք է սահմանվել. թուրքական ԶՈւ–ն այստեղ պատրաստվում է քուրդ զինյալների դեմ հատուկ գործողության, հաղորդում է թուրքական Էվրենսել պարբերականը։
Նշվում է, որ թուրքական օդուժն այս տարածքում պատրաստվում է ոչնչացնել «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» (ՔԱԿ-1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը) խմբավորման գրոհայինների մի շարք ռազմավարական դիրքեր, ինչպես նաև թաքստոցներ և զինանոցներ։
ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
shamshyan.com/hy/article/2018/07/25/1101648/