ՈՄԱՆՔ ԽԱՆՁԱՐՈՒՐԻՑ, ՈՄԱՆՔ ՎԱՐՁԿԱՆՈՒԹԻՒՆԻՑ
Սեդօ Պոյաճեան
Հակադաշնակցականութիւնը այն ախտն է, որ կրծում եւ մաշեցնում է միայն հակադաշնակցականին։ Շատերի պարագային, անբուժելի է այս հիւանդութիւնը։ Մանաւա՚նդ նրանց պարագային, ովքեր հակադաշնակցական են լինում խանձարուրից կամ վարձկանութիւնից, կամ երկուքից էլ։
Օրինակ, Լեւոն Տէր Պետրոսեանի պարագայում, հակադաշնակցականութիւնը խանձարուրից է գալիս։ Գոյութիւն ունեն նրա նման ուրիշներ եւս։ Խանձարուրից հակադաշնակցական մարդոց վրայ հիմա պէտք է աւելացնել նոր մը՝ Կարպիս Փաշոյեան անունով։ Պէ՛տք է յիշել Կարպիսին։ Ինչպէ՞ս կարելի է մոռանալ առաջին փոխ վարչապետի երբեմնի բանբեր Կարպիսին, որ ի լուր աշխարհի արհամարհում էր Արցախի պաշտպանութեան համար զոհուած մեր նահատակներին։
Սա նոյն Կարպիսը մի քանի ժամ առաջ իր դիմատետրի էջում տեղադրել էր հետեւեալը.
«Եթե Տեր-Պետրոսյանն արել է մի ճիշտ քայլ, ապա այդ քայլը Դաշնակցության չեզոքացումն է:»
Սա մտային ստահակութիւն չէ միայն։ Սա հոգեկան տարողութեամբ մտային հիւանդութիւն է, որից ենթական վարակւում է խանձարուրից։
Անշուշտ, եւս գոյութիւն ունի մի այլ տեսակը՝ վարձկանութիւնից հակադաշնակցականը։ Այս տեսակը սնանում է օտար դրամանիշով։
Ուրեմն, հակադաշնակցականի մի տեսակը խանձարուրից է սնանում հակադաշնակցականութեամբ, իսկ միւս տեսակը՝ օտարածին դրամանշից, լինի դա դոլար, ռուբլի, թէ թրքական լիրա…։
Իսկ Դաշնակցութի՜ւնը։ Դաշնակցութիւնը սնանում է հայրենիքով ու հայ ժողովրդով։
Դաշնակցութիւնը սնանում է Հայաստանի անվտանգութեամբ եւ հայրենի ժողովրդի բարգաւաճութեամբ։ Դաշնակցութիւնը սնանում է հայրենիքի անկախութեան պահպանումով եւ ժողովրդավարութեան ամրապնդումով։Դաշնակցութիւնը սնանում է Արցախի անկախութեամբ եւ Արցախեան հողատարածքների պաշտպանութեամբ։
Դաշնակցութիւնը սնանում է Սփիւռքի անքակտելիութեամբ եւ գաղթօճախների քաղաքականացումով։ Եւ տակաւին Դաշնակցութիւնը սնանում է հայրենական հողատարածքների ազատագրումով։
www.facebook.com/seto.boyadjian?hc_ref=ARQw2mB3a6rCNK9sRh2ksXx7TwJoN-re6mZXx3fC_r-HcO_zuRacb7BbYdjJqfKW2jM&fref=nf