Նախամաշտոցյան Հայաստանի գրավոր մշակույթը

23 սեպտեմբեր 2015

Սեպտեմբերի 22-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտիտուտում տեղի ունեցավ պատմաբան, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դասախոս Արտակ Մովսիսյանի «Հայաստանի գրավոր մշակույթը նախամաշտոցյան ժամանակաշրջանում» դոկտորական ատենախոսության պաշտպանություը:

Գիտական աշխատանքի հետազոտությունը նվիրված էր Հայաստանի նախամաշտոցյան դպրության ուսումնասիրությանը: Համակողմանի ուսումնասիրության է ենթարկվել հիմնախնդիրը՝ մինչ օրս հայտնի ողջ նյութի հետազոտության հիման վրա: Հնարավորինս բացահայտում է բնագավառի մինչ օրս չլուսաբանված կամ քիչ լուսաբանված հարցերը:

Մեզ համար առ այսօր չպարզաբանված հարց է մնում` արդյոք մինչև Մաշտոցի հայոց այբուբենի գյուտը, մենք տառեր ունեցե՞լ ենք, թե՞ ոչ: Մինչև 5-րդ՝ մեր գրականության ոսկե դարը, հայոց լեզուն գրավոր մշակման ենթարկվել է, դպրություն ունեցե՞լ ենք, թե՞ ոչ: Մինչև Մաշտոցը՝ նախաքրիստոնեական շրջանում, մենք ունեցել ենք դպրության աստված, ենթադրելի է, որ ունեցել ենք նաև դպրություն, քանի որ առանց դպրության չէինք կարող երկրպագել դրա աստծուն՝ Տիրին: Նույքան ենթադրելի է, որ 5-րդ դարում ստեղծվշված մեր գրականությունը, որն ընդունված է ասել՝ ստեղծվել է ոսկեղենիկ հայերոնով, այդ լեզուն մինչ այդ գրավոր մշակումով անցած ճանապարհ չունենար և հանկարծ ու ինքն իրեն առաջացած լիներ: Չմոռանանք, որ մաշտոցյան այբուբենով ստեղծված առաջին գրավոր կոթողը Աստվածաշնչի թարգմանությունն էր, որն աշխարհում լավագույներից է համարվում: Այս և նման հարցերի է պատասխանում Արտակ Մովսիսյանն իր գիտական երկարամյա ու հանգամանալից ուսունասիրությամբ:

Որ Հայկական լեռնաշխարհում մինչև Մեսրոպ Մաշտողի հայոց այբուբենի գյուտը կիրառվել է 12 գրային համակարգ, որոնցից 7-ը ներմուծված է եղել, իսկ 5-ը ստեղծվել է տեղում՝ տարբեր կենսական ու անհրաժեշտ հանգամանքներում: Այդ գրային համակարգերից մեկը՝ մեհենագրությունը կամ հմայագրությունն օգտագործվում է մինչ օրս՝ մասնավորապես գրբացների կողմից:

Գիտնականն ատենախոսության թեման ուսումնասիրել է շուրջ 25 տարի և մինչ այս բազմաթիվ հրապարակումներ է ունեցել գիտական մամուլում: Մովսիսյանը տասնյակից ավելի գիտական ու հանրամատչելի գրքերի հեղիանկ է: Ուսումնասիրել ու լուսաբանել է հատկապես Քրիստոսից առաջ մեր պատմության 3-րդ՝ մութ ու կնճռոտ հազարամյակը: Այդ ժամանակաշրջանը, որ մեր պատմության բացն էր, այժմ ներկայացված է նաև դասագրքերում: Այդ երևույթն իրավամբ կարելի է համարել անկախության շրջանի մեր պատմագրության կարևոր և լավագույն ձեռքբերումներից մեկը:

Ֆելիքս Եղիազարյան

– See more at: http://irakan.info

Facebooktwitterredditpinterestlinkedinmail