15 ԱՊՐԻԼ 2018 – gov-wa.info:
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր
№ 03/2018
11 հունվար 2018 թ.
Արեւմտյան Հայաստանի հայերի Պաշտպանության ուժերի
Արեւելյան միավորման հրամանատար նշանակելու մասին
Հիմնվելով՝
«Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» օրենքի, 21 հունվար 2014 թ.
«Արեւմտյան Հայաստանի հայերի Պաշտպանության ուժեր կազմավորելու վերաբերյալ» օրենքի, 11 հունվար 2018 թ.
«Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի Մշտական, զինված, դրական չեզոքության մասին» որոշման, 29 մարտ 2011 թ.
«Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնաշտպանության ուժեր ստեղծելու մասին» հրամանագրի, 26 դեկտեմբեր 2012 թ.
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Անվտանգության Խորհրդի «Արեւմտյան Հայաստանի հայերի Պաշտպանության ուժերը կազմավորելու վերաբերյալ» որոշման, 08.01.2018 թ., վրա`
1. Արեւմտյան Հայաստանի հայերի Պաշտպանության ուժերի Արեւելյան միավորման հրամանատար նշանակել Արամ Անդրեասյանին:
2. Հանձնարարել Արեւելյան միավորման հրամանատարին ներկայացնել միավորման կառուցվածքը, անձնակազմը, աշխատանքների կազմակերպման ծրագիրը եւ մասնակիցների դիմումնագրերը հաստատել համաձայն կանոնակարգով ընդունված ձեւի, որոնց հիման վրա հաստատել ու հանձնել մասնակիցների վկայականները:
3. Հետեւել, որ մասնակիցները լինեն Արեւմտյան Հայաստանի քաղաքացիներ:
4. Հիմք ընդունել, որ Արեւմտյան Հայաստանի հայերի Արեւելյան միավորումը ստեղծվում է տարածաշրջանային սկզբունքով՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի ու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության հրամանատարության ներքո։
5. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Ռադիկ Խամոյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ
11 հունվար 2018 թ.
gov-wa.info/?p=2013&lang=hy