Արագածի վրայ քանդած են նահատակ ազատամարտիկներու յուշաքարերը

02 ՕԳՈՍՏՈՍ 2018 – ԱՆԴՐԱԴԱՐՁ – ՀԱՏՈՒԿ – ԼՈՒՐԵՐ:
Ազատամարտիկների յուշաքարերի ոչնչացումը ոչ թէ հակադաշնակցականութեան արդիւնք է, այլ` ազգադաւութիւն. Արտաշէս Մխիթարեան

Աւանդութեան համաձայն` Յուլիսի վերջին կիրակի օրը Շուշիի առանձնակի հրաձգային գումարտակի ազատամարտիկները կը կը բարձրանան Արագած լեռը՝ յարգելու համար յիշատակը իրենց նահատակուած ընկերներուն: Այս տարուան ուխտագնացութեան ժամանակ անոնք ականատես եղած են սրբապղծութեան:

Yerkir.am-ի հետ զրույցի ընթացքին, պահեստազօրի գնդապետ, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ազատամարտիկներու յանձնախումբի պատասխանատու Արտաշէս Մխիթարեանը պատմեց, որ Արագած բարձրանալու ընթացքին նկատած են, որ զոհուած ազատամարտիկներու յուշաքարերը չկան և հետագային արդէն համացանցի վրայ տեսած են լուսանկարներ, որոնք ցոյց կու տան, որ յուշաքարերը աւերուած են և նետուած։

«Երկիր»ի հարցի«ն թէ ի՞նչ նպատակով կատարուած է վանտալիզմը, Մխիթարեանը պատասխանեց. «Իմ կարծիքով` սա ոչ թէ հակադաշնակցականութեան արդիւնք է, այլ` ապազգային քայլ, ազգադաւութիւն:

Եթէ միայն Շուշիի գումարտակի ազատամարտիկներինը` Պետոյի, Թաթուլի յուշաքարերը ջարդած և նետած լինէին, ես կը մտածէի, որ սա հակադաշնակցական դրսևորում է, բայց քանի որ, դաշնակցականներից բացի, այնտեղ եղել են նաև այլ ազատամարտիկների յուշաքարեր, օրինակ` Լեոնիդ Ազգալդեանի անունով, որը նոյնպէս ոչնչացուած է, կարծում եմ` հակազգային երևոյթ է:

Սա մեր ազգային արժէքները ոտնահարելու քայլերին համարժէք քայլ է: Իմ մտավախութիւնը նաև այն է, որ նմանատիպ արարքները կարող են հասնել նաև Եռաբլուր կամ պանթէոններ: Աստուած տայ` ես սխալուած լինեմ, բայց ուրիշ ձև սա չեմ կարող մեկնաբանել»:

horizonweekly.ca

Facebooktwitterredditpinterestlinkedinmail