Ադրբեջանի Թովուզի շրջանում երկու քաղաքացի պայթել են ականի վրա․168.am

07-08-2018 | Ադրբեջան | Մամուլի տեսություն

168.am․ Ադրբեջանի Թովուզի շրջանում երկու քաղաքացի պայթել են ականի վրա և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Միջադեպը տեղի է ունեցել Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ՝ Ալիբեյլի գյուղի շրջակայքում: Տեղի բնակիչներ 24-ամյա Մեխտիև Էլշադ Վիդադին և 14-ամյա Հուսեյնով Ֆարիդ օղլուն պայթել են ականի վրա՝ ստանալով ծանր մարմնական վնասվածքներ: Նրանք տեղափոխվել են Թովուզի կենտրոնական շրջանային հիվանդանոց:

Նշվում է, որ նշված տարածքներում եղել են վտանգի մասին զգուշացնող տարբերանշաններ: Դեպքի առթիվ քննություն է սկսվել:

Նոյյան տապան – Մամուլի տեսություն

nt.am/am/news/257627/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail