Թուրքական երրորդ ատոմակայանը կառուցելու է Չինաստանը

09 ՕԳՈՍՏՈՍ 2018 – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:

Չինաստանը Թուրքիայի հյուսիս–արեւմուտքում կիրականացնի երրորդ ատոմային Էլեկտրակայանի կառուցման նախագիծը: Այդ մասին, ինչպեստեղեկացնում է «Արմենպրես»–ը, հայտարարել է Թուրքիայի Էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Ֆաթիհ Դոնմեզը:

«Աքքույու»-ում եւ Սինոպում ատոմակայանների կառուցումից հետո մեր երրորդ նախագիծը կլինի Թրակիայում: Արեւելյան Թրակիայում ատոմակայանը մենք կկառուցենք Չինաստանի հետ»,-նրա խոսքը մեջբերել է CNN Turk հեռուստաալիքը:

Թուրքիայում Չինաստանի կողմից երրորդ ատոմակայանի շինարարութան հավանականությունն ավելի վաղ երկրի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուի կողմից քննարկվել է այս տարվա հունիսին, Չինաստան նրա կատարած ուղեւորության ընթացքում: Այդ թեման բանակցություններում արծարծել են նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը:

Ներկայում Մերսինում՝ Միջերկրական ծովի ափին, ընթանում է հանրապետությունում առաջին «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի շինարարությունը, որը կառուցում է «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիան: Սպասվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը շահագործման կհանձնվի 2023 թվականին:

Երկրորդ ատոմային էլեկտրակայանը Անկարան պատրաստվում է կառուցել երկրի հյուսիսի Սինոպ քաղաքում՝ Սեւ ծովի ափին: Sabah թերթի տվյալներով՝ օբյեկտի շինարարությամբ կզբաղվի ֆրանս-ճապոնական կոնսորցիումը: Նախագծի արժեքը գնահատվում է 22-25 մլրդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

https://armenpress.am/arm/news/943150.html 

akunq.net/am/?p=61455

Facebooktwitterredditpinterestlinkedinmail