«Տեռորը, տեռոր է, ուզում ես` կրակի մարդկանց վրա, ուզում ես՝ միտքն արգելակի»․ Հրանտ Մարգարյան

10 ՕԳՈՍՏՈՍ 2018 – ՀԱՅԱՍՏԱՆ – ՆԵՐՔԻՆ – ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

Երկրում տեղի է ունենում մտքի տեռոր. «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթները» նախագծի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությանը միացած ՀՅԴ-ական պատգամավորների եւ Դաշնակցության հասցեին հնչող մեղադրանքներին։

«Մենք ուզում ենք, որ այս շարժումը հաջողի: Այսպես ասած` «Նոր Հայաստանի» շարժումն ուզում ենք հաջողի և հաջողելու համար ուզում ենք, որ չսխալվեն։ Եվ, որովհետև չենք ուզում սխալվեն, տեսակետ ենք հայտնում: Հակառակը` ոնց որ մտքի տեռոր լինի, այսինքն` մտահոգվելու իրավունք էլ չունե՞նք, տեսակետ ունենալու հնարավորություն չունե՞նք։ Մենք ուզո՞ւմ ենք` Նիկոլ Փաշինյանը հաջողի, թե՞ չենք ուզում: Եթե չենք ուզում` թողնենք, ուշ թե շուտ գլուխը կկպնի քարին, իսկ եթե ուզում ենք` ժամանակին պետք է հիշեցնենք՝ ինչից խուսափի, որ ճանապարհով չգնա, որտեղ ենք մենք մտահոգություն տեսնում: Եթե գործընկեր ենք, այդպես ենք կարող գործընկերություն անել, ոչ թե լռելով և համակերպվելով։ Մոտեցումը բարյացակամ է, մենք երկրի ապագայի համար ենք մտահոգ, մենք նոր Հայաստանով ենք մտահոգ: Բայց թույլ չենք տա ոչ մեկին մտքի տեռոր անել։ Որովհետև տեռորը, տեռոր է, ուզում ես` կրակի մարդկանց վրա, ուզում ես՝ միտքն արգելակի»,-հայտարարեց Հրանտ Մարգարյանը:

yerkirmedia.am/1political/hrant-margaryan-teror/

«Թույլ չենք տա մտքի տեռոր, ուզո՞ւմ ենք Նիկոլ Փաշինյանը հաջողի, թե՞ չենք ուզում, թողնենք՝ ուշ թե շուտ գլուխը կկպնի քարին». Հրանտ Մարգարյան

10 ՕԳՈՍՏՈՍ 2018 – aravot.am:

Այսօր ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցին: Նրա խոսքով՝ «Ես զարմանում եմ նրանց վրա, որ քննադատում են: Մենք ուզում ենք, որ այս շարժումը հաջողի, նոր Հայաստանի շարժումը: Հաջողելու համար ուզում ենք, որ չսխալվեն եւ որովհետեւ չենք ուզում սխալվեն՝ տեսակետ ենք հայտնում:

Հակառակը ոնց որ մտքի տեռոր լինի: Ոնց որ մտքի տեռոր է տեղի ունենում երկրում, այսինքն, մտահոգվելու իրավունք չունե՞նք, տեսակետ ունենալու հնարավորություն, իրավունք չունե՞նք:

Մենք ուզո՞ւմ ենք Նիկոլ Փաշինյանը հաջողի, թե՞ չենք ուզում: Եթե չենք ուզում, թողնենք՝ ուշ թե շուտ գլուխը կկպնի քարին:

Իսկ եթե ուզում ենք, ժամանակին պետք է հիշեցնենք ինչից խուսափի, որ ճանապարհով չերթա, որտեղ է, որ մենք մտահոգություն ենք տեսնում: Եթե գործընկեր ենք, այսպես ենք կարող գործընկերություն անել, ոչ թե լռելով ու համակերպվելով:

Մոտեցումը բարյացակամ է, մենք երկրի համար ենք մտահոգ, երկրի ապագայի համար, մենք նոր Հայաստանով ենք մտահոգ: Բայց թույլ չենք տա, որ մտքի տեռոր անեն, որովհետեւ տեռորը տեռոր է, ուզում ես կրակի մարդկանց վրա՝ ուզում ես, միտքն արգելակի»:

ՀՅԴ-ն այսօր հրապարակեց սոցիալ-տնտեսական քաղաքականության իրենց հիմնադրույթների նախագիծը: Այս առնչությամբ Հրանտ Մարգարյանն ասաց. «Հայաստանի քաղաքական դաշտում կուսակցությունները հաճախ շատ են նմանվում իրար՝ սոցիալ-տնտեսական քաղաքականությամբ, կարող է իրար հայհոյեն, իրար չընդունեն, բեւեռներ ներկայանան, բայց խորքում՝ սոցիալ-տնտեսական քաղաքականությամբ նույնն են:

ՀՅԴ-ն տարբերվում է բոլորից, որովհետեւ լիբերալ տնտեսական համակարգը չենք ընդունում, սոցիալ-դեմոկրատական հիմունքների վրա է մերը: Այդ առումով մենք կարեւոր քայլ ենք անում»:

Ըստ Հրանտ Մարգարյանի, աղքատությունը չսիրելը, աղքատության դեմ պայքարը միայն խոսքերով ու ցանկությամբ չի: Դա պետք է նաեւ քաղաքականություն, ծրագիր լինի, աղքատությունը վերացնելու հիմնավոր ծրագիր է պետք ու դա ՀՅԴ-ն ունի. «Կոռուպցիա, այն բոլոր երեւույթները,որոնց մասին խոսում են, ինչ-որ պատճառով են ստեղծվել, միայն հետեւանքների դեմ պայքարով չի, որ կարողանաս արմատախիլ անել, հիմնավոր լուծումներ են պետք»:

Նա ասաց, որ դրա սկիզբը պետք էր դնել դեռ ամիսներ առաջ, վերջին իրադարձությունները խանգարել են. «Մենք կոալիցիայի մեջ լինելով՝ նոր ուղղություն ենք բացում, որը հավանաբար կառավարական քաղաքականությանը համահունչ չի, բայց մեր քաղաքականությունն է, մեր տեսակն է, եթե մենք մեծամասնություն լինեինք՝ այս մոտեցումով կղեկավարեինք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

www.aravot.am/2018/08/10/974755/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail