Սեւրի դաշնագրի ստորագրման հերթական տարեդարձի կապակցությամբ

10 ՕԳՈՍՏՈՍ 2018 – wa.nt.am/hy/

Հարգելի ընկերներ.

Օգոստոսի 10-ը Սեւրի դաշնագրի ստորագրման օրն է: Ինչպես Սեւրի խաղաղության պայմանագրի Հայաստանին վերաբերող հոդվածները, 1920 թ. ընթացքում Փարիզի վեհաժողովի ընդունած որոշումները, այնպես էլ 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած իրավարար վճիռը Թուրքիայի եւ Հայաստանի սահմանի վերաբերյալ չափազանց կարեւոր նշանակություն ունեն հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության ու իրականացման տեսակետից.

Դա է պատճառը, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետութունը (Հայաստան) վավերացրել է Սեւրի խաղաղության պայմանագիրը եւ դա պատճառը, որ 2018 թ. մայիսին Արեւմտյան Հայաստանի Հանրապետութունը (Հայաստան) դիմեց ՄԱԿ-ին, անդամակցության, ինչպես նաեւ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ին կայացրած Իրավարար վճիռը կյանքի կոչելու, իրականացնելու համար Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) հաստատումը Իրավարար վճռով սահմանազատված տարածքի վրա:

Այժմ կներկայացնենք այդ երկու դիմումներից մեկը, այն է, ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ին կայացրած Իրավարար վճիռը կյանքի կոչելու, իրականացնելու հայցով դիմումը:

Ստորեւ ներկայացված դիմումը բնօրինակի համառոտագրված ու կրճատված տարբերակն է:

 

Միավորված Ազգերի Կազմակերպությանը

Դ Ի Մ Ո Ւ Մ

ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ին կայացրած Իրավարար վճռի իրականացման մասին, որի ամբողջական անվանումն է, «Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»

Հաշվի առնելով, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությ ունը (Հայաստան պետություն) ,

  • ամբողջությամբ ընդունում է Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրական նպատակներն ու խնդիրները,
  • ընդունել ու վավերացրել է Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրությունը,
  • որպես միջազգային իրավունքի սուբյեկտ `հանդիսանալով 20-րդ դարի 20-ական թթ. Հայաստան պետության անխզելի շարունակողը (непрерывность) եւ որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն (Հայաստան պետություն) ստանձնել է Հայաստան պետության բոլոր իրավունքներն ու պարտականությունները ,
  • ընդունել, միացել եւ վավերացրել է առավել կարեւոր միջազգային Պայմանագրերը, Կոնվենցիաներն ու Հռչակագրերը; (Ցանկը ներկայացվում է կից)

Հաշվի առնելով հարցի նախապատմությունը, երբ,

  • 1919 թ. սկզբին Փարիզում հրավիրվել է Հայ ազգային համագումար, որի կարեւոր ձեռնարկներից մեկը եղել է «Ամբողջական Հայաստանի պատվիրակության» ընտրությունը՝ Պողոս Նուբարի ու Ավետիս Ահարոնյանի համանախագահությամբ եւ նախապես պատրաստված ու 1919 թ. փետրվարի 12–ին Փարիզի հաշտության կոնֆերանսին ներկայացված հայկական պահանջների համատեղ հուշագրի վավերացումը, որը հիմնավորում էր հայկական անկախ պետության ստեղծման անհրաժեշտությունը եւ ճշտում նրա տարածքը Արեւմտյան Հայաստանի յոթ վիլայեթների (ներառյալ Տրապիզոնը), Հայաստանի Հանրապետության եւ Կիլիկիայի միացմամբ:
  • Միացյալ պատվիրակությունը փետրվարի 26-ին ներկայացավ Տասի խորհրդի նիստին` կրկնելով հուշագրի հիմնական պահանջները: Պատվիրակությանն ընդունեց (1919 թ. ապրիլի 17-ին) նաեւ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը եւ հավաստիացրեց, որ հնարավոր ամեն ինչ կանի հայերի տարածքային պահանջները պաշտպանելու համար:
  • Հայկական միացյալ պատվիրակության ներկայացրած պահանջներին ի պատասխան Դաշնակիցների Գերագույն Խորհուրդը 1920 թ. հունվարի 19-ին կայացրել է հետեւյալ որոշումը եւ «Դե ֆակտո» ճանաչել է Հայկական պետությունը.

1) Հայկական պետության կառավարությունը ճանաչվում է, որպես կառավարություն,

2) այս որոշումը չի կանխորորոշում Հայկական պետության սահմանների հարցը: 

Ինչպես նաեւ՝

  • հակառակ մարդկային բարոյականության եւ ցանկացած իրավունքի՝ ճանաչելու Հայոց իրավունքները բնօրրան հայրենիքի նկատմամբ, Թուրքիայի իրարհաջորդ կառավարություններ՝ սուլթանական, երիտթուրքական եւ քեմալական, 1894-1923 թթ. իրականացրել են Հայերի ցեղասպանություն եւ բռնագաղթ, որի միջոցով աննախադեպ փոփոխել են ազգագրական պատկերը տարածաշրջանում, իսկ հետեւանքում կրճատելով հայերի թիվը բռնազավթված տարածքներում, որպես «հավելավճար» իրենց հանցագործությունների՝ խախտել են ազգությունների միջեւ բնականոն հարաբերակցությունը՝ Արեւմտյան Հայաստանում,
  • որ արդեն 98 տարի է ինչ Թուրքիայի Հանրապետությունը բռնազավթված է պահում Արեւմտյան Հայաստանի տարածքը,
  • որ Հայերի ցեղասպանությունը առաջինը դատապարտեցին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը 1915 թ. մայիսի 24-ին այն որակելով, որպես «Հանցագործություն՝ մարդկայնության դեմ», տեղեկացնելով, որ դրա «կազմակերպիչներն ու իրականացնողները ենթակա են լինելու քրեական պատասխանատվության»,
  • որ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) իրավասությունը տարածվում է ինչպես Արեւմտյան Հայաստան պետության քաղաքացիների, այնպես էլ Արեւմտյան Հայաստանի բռնագրավված երկրամասի՝ Արեւմտյան Հայաստանի իրավական (de jure) եւ փաստական (de facto) տարածքների վրա:

Համաձայն հետեւյալ իրավական փաստաթղթերի՝

  • Ռուսաստանի Կառավարության Դեկրետի (Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդ) «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին»), 11 հունվար 1918 թ.,
  • Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե ֆակտո (de facto) Հայաստան պետության անկախության ճանաչման, Փարիզի Վեհաժողովի ժամանակ, 19 հունվար 1920 թ.:
  • Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե յուրե(de jure) Հայաստան պետության անկախության ճանաչման, Փարիզ, 11 մայիս 1920 թ.,
  • Կիլիկիայի հայերի ընդունած «Կիլիկիայի անկախության մասին» Հռչակագրի, 4 օգոստոս 1920 թ.:
  • Սեւրի խաղաղության պայմանագրի, 10 օգոստոս 1920 թ.,
  • ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ», 22 նոյեմբեր 1920 թ.:

 Նկատի առնելով, որ՝

— ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հռչակագրի (13.09.2007 թ.) հոդվածների դրույթների ու սկզբունքների համաձայն` ձեւավորվել է Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության եւ քաղաքացիության ինստիտուտը,

  • Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի (10.12.1948 թ.) 21-րդ հոդվածի համաձայն` ձեւավորվել են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) բացարձակապես իրավաչափ (legitim) պետական իշխանության մարմինները. ազգային ժողովը (խորհրդարանը), կառավարությունը, նախագահի ինստիտուտը: 2013 թ. ամբողջ աշխարհում, առաջին անգամ, համացանցի միջոցով անցկացվել են խորհրդարանական ընտրություններ, աշխարհի 41 երկրներում, համաձայն համընդհանուր եւ հավասար ընտրական իրավունքի, ազատ եւ գաղտնի քվեարկությամբ, ընտրվել է ազգային ժողովի 64 պատգամավոր,

— որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) համապատասխան օրենքների ընդունումով՝ ընդունել, միացել եւ վավերացրել է ՄԱԿ-ի Կանոնադրությունը եւ բոլոր առավել կարեւոր միջազգային Պայմանագրերը, Կոնվենցիաներն ու Հռչակագրերը:

 Նկատի առնելով, որ՝

— Հայաստանի առաջին Հանրապետությունը եւ երկրորդ Հանրապետությունը ագրեսիայի եւ պարտադրանքի պայմաններում հրաժարվել են (Ալեքսանդրապոլի պայմանագիր, 02.12.1920 թ. եւ Կարսի պայմանագիր 13.10.1921 թ.) Հայկական միասնական պահանջների համեմատ 1920 թ. հայ ժողովրդին եւ հայկական պետությանը (Հայաստան պետություն) տրված իրավունքներից, հարկադրված լինելով մնալ միայն Հայաստանի Հանրապետության, այլ կերպ ասած՝ Արեւելյան Հայաստանի եւ Արեւելյան Հայաստանի հայերի իրավունքների ու իրավասությունների շրջանակներում:

Նկատի առնելով, որ՝

  • Մերձավոր Արեւելքում ոչ մի կերպ չեն դադարում զինյալ հակամարտությունները,
  • Սեւրի խաղաղության պայմանագրի բոլոր կետերի իրականացումը կարող է վճռական քայլ հանդիսանալ Մերձավոր Արեւելքում իրական խաղաղության ու համագործակցության հաստատման,
  • Սեւրի խաղաղության պայմանագրով են հաստատվել Մերձավոր Արեւելքի պետությունների սահմանները, այդ թվում՝ Հայաստան պետության սահմանը, որի վերաբերյալ կայացվել է նաեւ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավար վճիռը, որը սակայն մինչեւ այսօր կյանքի չի կոչվել:

Նկատի առնելով, որ՝

  • Արեւմտյան Հայաստանի հայերը, ինչպես ցանկացած ազգ աշխարհում՝ ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունք ունեն, ինչը նշանակում է, որ նրանք իրավունք ունեն պահանջելու սեփական պետության հաստատումը Բնօրրան Հայրենիքում՝ Արեւմտյան Հայաստանում,
  • Արեւմտյան Հայաստանի հայերը եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) պետական կառույցները հայտ են ներկայացնում ստանձնելու Սեւրի խաղաղության պայմանագրով եւ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռով հայ ժողովրդին տրված իրավունքների պաշտպանությունն ու դրանց իրականացումը կյանքում, հանդես գալով որպես 1920 թ. դե ֆակտո եւ դե յուրե ճանաչված Հայկական պետության՝ Հայաստան պետության շարունակող (continuity) պետություն:

Դիմում ենք Ձեզ կյանքի կոչելու եւ իրականացնելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) հաստատումը ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով սահմանազատված տարածքի վրա:

Սույն դիմումը, «ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ին կայացրած Իրավարար վճռի իրականացման մասին », ընդունված է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կողմից Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 7-րդ նստաշրջանում, 29-ը մայիսի 2018 թ .: (7-րդ նստաշրջանի Արձանագրության քաղվածքը կցվում է)

 

Ռադիկ Խամոյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ

Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

29 մայիս 2018 թ.

wa.nt.am/hy/archives/9374

Facebooktwitterredditpinterestlinkedinmail