Թուրքիայում ճանապարհային հանգստյան կետերից մեկի պատին հայկական խաչքար է հայտնաբերվել

13 ՕԳՈՍՏՈՍ 2018 – ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:

Կարս նահանգի Դիգորի (Տեկոր-Ակունքի խմբ.) շրջանում, ավտոբուսների և ուղևորների համար նախատեսված ճանապարհային հանգստյանկետերից մեկում հայկական խաչքար է գտնվել:

Դիգորի շրջանի Հալըքըշլաք գյուղում գտնվող հանգստյան կետի պատի վրա զարդաքանդակներնշմարած քաղաքացիներն այդ մասին տեղյակ են պահել Դիգորի ժանդարմերիային:

Իրավապահ մարմինները, ժամանելով նշված տարածք, խաչքարը հայտնաբերելու մասին տեղեկացրել են Կարսի թանգարանի տնօրինությանը: Կարսի թանգարանի աշխատակիցները պատմական արժեք ներկայացնող խաչքարը տեղափոխել են Կարս:

Կարսի թանգարանի փոխտնօրեն Օզլեմ Էլբյուսթանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Մ.թ. 9-րդ դարում հայկական ճարտարապետության, մշակույթի մեջ հաճախակի հանդիպող այս կոթողը քանդակազարդ գերեզմանաքար է: Այն հայերեն խաչքար է կոչվում:

Դրանց վրա շատ են խաչի, կենդանիների և երկրաչափական դեկորացիաների մոտիվները: Մեր գտած քարի վրա, օրինակ, առկա է թևավոր խաչի մոտիվ: Քարի վրա կան երեք տարբեր խաչերի, թռչունի և հավերժության նշանի մոտիվներ: Խաչքարն ունի 1մ 25սմ երկարություն, 60սմ լայնություն և 30սմ հաստություն»:

Կարսի թանգարանի փոխտնօրենը նշել է նաև, որ խաչքարը շատ կարևոր տեղ ունի հայկական մշակույթի մեջ:

Ermenihaber.am 

Թուրքիայում ճանապարհային հանգստյան կետերից մեկի պատին հայկական խաչքար է հայտնաբերվել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail