27 սեպտեմբեր 2015
Սերնդապահ Հասարակական կազմակերպութեան / Երեւան / ներկայացուցիչ տիկին Անահիտ Ջօքալաքեան 17 յունուար 2015-ին նամակ մը ուղարկեց ինծի, ըսելով թէ ժամանակ ունիմ հեռախօսով կապուիմ հետը:
Մի քանի օր ետք զանգեցի եւ խօսեցանք, տիկին Անահիտը տեղեկութիւն փոխանցեց ինծի /հասցէ, հեռախօսի թիւ, ընտանիքին վիճակը / եւ պահանջեց հետաքրքրուիմ այս ընտանիքով:
Ըստ Սովորութեան Երեւան էի օգոստոս 2015-ին, ծանօթացայ թղթակից Դեհմինէ Յենոքեանի / Լրագիր / հետ եւ առաջարկեցի միասին հանդիպինք Ղուկասեան ընտանիքին:
Ահաւասիկ արդիւնքը:
23/24 օգոստոսին այցելեցինք այս ընտանիքին:
25 օգոստոս 2015-ին լրագիր / lragir.am /-ի Տեղեկութիւնը:
http://www.lragir.am/index/arm/0/videos/view/119403
27 օգոստոս 2015-ի լուսաւոր աւետիս / lousavor-avedis.org / Տեղեկութիւնը:
8 երեխաները բաց երկինքի տակ / Այս ընտանիքին պէտք է շուտափոյթ օգտակար ըլլալ /
Արձագանգները:
https://www.facebook.com/vahagn.mel?pnref=story
https://www.facebook.com/vahagn.mel?pnref=story
Vahagn Mel added 4 new photos — with Tehmine Yenoqyan and Armenag Harmandayan in Artanish.
2 hrs •
Donate in Artanish, Varsenik family. Part 1,2,3.
Սրանով իմի բերեմ կատարվածը:
1. Սեպտեմբերի 1-ին երեխաները ունեցան գրենական պիտույքներ, տետրեր, հեքիաթների գրքեր, խաղալիքներ և այլն:
2. Տեղադրվեց 5 օգտագործած մահճակալ, մեկի ոտքը տեղափոխելիս կորել էր, տակը ծառի քոթուկ է դրված..:
3. Գնվել և նվիրաբերվել է 6 ձեռք նոր, լավ որակի ամբողջական անկողնի պարագաներ (ծածկոցներ, բարձեր, ծրարներ և այլն), ես ու կինս ենք ընտրել:
4. Մեր և ընկերոջս, Արծրյունի տանից նվիրաբերվել տարբեր տարիքի երեխաների համար շատ, շատ հագուս, կոշիկ, բոլորը կամ լրիվ նոր, կամ քիչ օցտագործած:
5. Ծայրից ծայր նորացվել է տան հոսանքը, պղնձյա լարերով, անջատիչներով, շտեպսելներով, լամպերի բռնակներով, նույնիսկ հոսանքախնայող լամպ է տեղադրվել:
Երևի թե վերջ…
P.S Ցավոք Վարսենիկը այդպես էլ չի հասկացել, որ իրա տունը ինքն ու մարդը պիտի շենացնեն, այլ ոչ ..: Իրանց երազանքի սպոնսորը ես չեղա..:
Heghnar Andonian, Vahagn Mel and 2 others like this.
Comments
Armenag Harmandayan
Շնորհակալութիւն, ձեր բոլորին վարձքը կատար:
Ահաւասիկ հաւաքական գործի յաջաղութիւնը:
Եւ Յոյս Հայաստանի եւ Արցախի Երեխաներու Ընկերակցութեան յայտարարութիւնը:
Յարգելի Դեհմինէ Ենոքեան
ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ
Յոյս Հայաստանի Եւ Արցախի Երեխաներու ընկերակցութիւնը, ուրախութեամբ կը յայտարարէ հետեւեալ ուրախալի տեղեկութիւնը.
Մէկ տարուայ համար, սնունդով մատակարարել, ալիւր ,բրինց , ձէթ , եւայլն « որոշ քանակութեամբ» վեց մանկահասահ երեխայ ունեցող Վաարսենիկ ՂՈՒԿԱՍԵԱՆ – Վրեժ ԱՐՈՒՇԱՆԵԱՆ ընտանիքին , Արտանիշ գիւղ , Գեղարքունիք մարզ:
Կնքահայրութեամբ Մարաշի Հայրենակցական Միութեան, ֆրանսա , UNION MARASH FRANCE. Ժամանակաշրջան յունուար 2015.են մինչէւ դեկտեմբեր 2016.ը.
Յոյս Հայաստանի Եւ Արցախի Երեխաներու ընկերակցութիւնը , շնորհակալութիւն կը յայտնէ ձեր տարած աշխատանքին ,տեսայերիզով մեզ օժտելու գործով.
Յոյս Հայաստանի Եւ Արցախի Երեխաներու ընկերակցութեան , գրասենեակի ներկայացուցիչ Հարմանտայեան Արմենակ փարիզ 26/09/2015