15 ՕԳՈՍՏՈՍ 2018 – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ – ԱՆԴՐԱԴԱՐՁ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
ՆԱՏՕ–ի ներկայացուցիչն արձագանքել է Թուրքիայի և ԱՄՆ–ի միջև առաջացած լարվածությանը։
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվականգործակալությունը հրապարակել է ՆԱՏՕ–ի պաշտոնյայի խոսքը՝ առանց նշելու վերջինիս անունը։
«ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ապացուցել են, որ կարող են միշտ համաձայնության գալ համերաշխության և միմյանց պաշտպանելու հարցում»,-ասել է պատոնյան։
Նա հավելել է, որ դաշինքի անդամների միջև երբեմն կարող են հակասություններ ծագել, սակայն դա չի կարող ազդեցություն ունենալ դաշինքի ներսում հիմնական հարցերի շուրջ կողմերի ձեռք բերած համաձայնությունների վրա։ Ըստ նրա՝ այդ տարաձայնությունները միայն երկկողմ հարաբերությունների մակարդակում են մնում։
Իսկ Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը իր հերթին հայտարարել է, որ թե ԱՄՆ-ն, թե Թուրքիան շատ կարևոր երկրներ են և կարևոր դերակատարություն ունեն տարածաշրջանում։ Նա հույս է հայտնել, որ երկու երկրների միջև ծագած տարաձայնությունները կլուծվեն երկկողմ երկխոսության մակարդակում և դուրս չեն գա երկկողմ հարաբերությունների սահմաններից։
«Երկկողմ խնդիրները կարող են դուրս գալ այդ երկու երկրների հարաբերությունների սահմաններից, սակայն մենք դա չենք ցանկանում։ Չենք ուզում տեսնել, թե ինչպես է այդ լարվածությունը տարածվում ԱՄՆ–ի և Թուրքիայի սահմաններից դուրս»,-ասել է Դյուժարիկը լրագրողների հետ զրույցում։
Աղբյուր` Anadolu Ajansı
Ermenihaber.am
akunq.net/am/?p=61552