15 Օգոստոս 2018 – ՏՆՏԵՍԱԿԱՆ:
Ռուս քաղաքական փորձագետ Աննա Գլազովան անդրադարձել է ամերիկյան էլեկտրատեխնիկան բոյկոտելու մասին Էրդողանի կոչին։
«Russia Today» հեռուստաալիքի հետ զրույցում Գլազգովան մասնավորապես ասել է․ «Թուրքական կողմի այս որոշումն իրականում անսպասելի էր, քանի որ վերջին օրերին Էրդողանը բազմիցս մեղադրել է ԱՄՆ-ին՝ թիկունքից հարվածելու մեջ։ Էրդողանն ասում էր, որ ԱՄՆ-ն կրակել է իր դաշնակցի ոտքին, քանի որ Թուրքիան ԱՄն-ի դաշնակիցն է ՆԱՏՕ-ում։ ԱՄՆ-ն իսկապես էլ Թուրքիայի տնտեսությանը ծանր հարված հասցրեց, Թուրքիայի կառավարության տեսակետից այդ քայլերը միանշանակ անարդար են և տնտեսական շանտաժի տարրեր են պարունակում»։
Սակայն ռուս մասնագետը հավելել է, որ իրականում Թուրքիան ամերիկյան տնտեսությանը վնաս հասցնելու որևէ հնարավորություն չունի։ «Այդ պատճառով ամենաճիշտ որոշումն այն կլինի, որ փորձ արվի միավորել այն երկրների ուժերը, որոնց դեմ ԱՄՆ-ն տնտեսական պատերազմ է մղում։ Մի շարք երկրներ, այդ թվում՝ Թուրքիան և Ռուսաստանը, աշխատում են ԱՄՆ-ի այդ գործողություններին համատեղ պատասխան տալու ուղղությամբ։ Նման քայլեր կարող են լինել առևտրում դոլարից հրաժարվելը, ակտիվներն ԱՄՆ-ից դուրս բերելը և միջազգային առևտրում ազգային արժույթի օգտագործումը», – նշել է ռուս փորձագետը։
Աղբյուր` Sputnik Türkiye
ermenihaber.am