17/Օգոստոս/2018 – ՀԱՅԱՍՏԱՆ – ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
«Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը որոշել է հողերը հանձնել. Իրենք իրենց հետ են շփոթում, որ, բացի հող հանձնելուց՝ ուրիշ բանի մասին չեն բանակցել։ Եվ ես դա հիմա գիտեմ փաստաթղթավորված, որովհետև տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին՝ ով ինչ է խոսել»,- այսօր Հանրապետության հրապարակում, անդրադառնալով Արցախի հարցի կարգավորմանն ու բանակցային գործընթացին, այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն ասաց, որ պատրաստ է լիարժեք Արցախի հարցով բանակցել ՀՀ անունից, բայց Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը. «Մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալ Ադրբեջանի ցանկացած սադրանքին, բայց մենք նաև պետարազմ չենք ուզում։
Մենք պատրաստ ենք իսկապես խաղաղ բանակցությունների, հասնել խաղաղ կարգավորման։ Բայց նա, ով փորձում է ինձ վրա որևէ կասկած գցել, նրանք չեն հասկանում, որ Արցախի հարցի լուծող-չլուծողը կառավարությունը չէ, ժողովուրդն է։
Եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհավատամ, կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ, որևէ գործողություն կանեմ։ Ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ և դուք կորոշեք՝ գնում ենք այդ տարբերակով կարգավորման, թե ոչ։ Դուք եք բարձրագույն իշխանությունը և որոշողը»։
Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե Հայաստանում կարող է քաղաքացիական պատերազմ լինել, նա այսպես արձագանքեց. «Քաղաքացիական պատերազմ միայն ձեր օֆիսներում կարող է լինել։ Խորհուրդ եմ տալիս բոլորին՝ խոսելուց առաջ մտածել, որ հետո ձեր խոսքի ազատության իրավունքի մասին մտածեք»։
yelaket.am/?p=41992&l=am