Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական փոփոխություն է առաջարկում

17.08.2018 – Տարածաշրջան:Հայաստան – Թեմա: Քաղաքականություն, Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 17-ին պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքի ժամանակ հայտարարել է Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության մասին, որով խորհրդարանն ինքը կարող է ինքնալուծարման որոշում կայացնել։

«Հիմա սահմանադրական հնարավորությունը հետեւյալն է, որ ես՝ որպես վարչապետ, պետք է հրաժարական տամ, եւ խորհրդարանը երկու անգամ անընդմեջ չընտրի վարչապետ, որ տեղի ունենա արտահերթ խորհրդարանական ընտրություն: Հիմա նրանք մտածում են՝ թողենք, հրաժարական տան, հետո արագ, թաքուն կընտրենք նոր վարչապետ: Բայց քանի որ չեն հասկանում՝ ինչ է կատարվում Հայաստանում, մենք կնախաձեռնենք Սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի հետեւյալը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլ խորհրդարանը ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին»,- նշեց նա։

Փաշինյանը կարեւոր համարեց նաեւ պետական համակարգի արդյունավետության բարձրացման խնդրի լուծումը. «Առաջիկայում պատրաստվում ենք լուծել պետական համակարգի արդյունավետության բարձրացման խնդիրը, որովհետեւ պետական համակարգն արդյունավետ կերպով ծախսում է պետական բյուջեի հսկայական մասը։ Մենք կարծում ենք, որ ՀՀ-ում չպետք է լինի 17 նախարարություն: Նախարարությունների թիվը շոշափելիորեն պետք է կրճատվի, նաեւ պետական կառավարման մարմինների թիվը պետք է էականորեն կրճատվի»:



news.am/arm/news/466817.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail