Զինված հարձակում Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա (տեսանյութ)

20 ՕԳՈՍՏՈՍ 2018 – ԹՈՒՐՔԻԱ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹԻՒՆ:

Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել։

Թուրքական մամուլում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ օգոստոսի 20-ի առավոտյան 05։00 սահմաններում Աթաթուրքի անվան պուրակով անցնող ավտոմեքենայից կրակ է բացվել ԱՄՆ դեսպանատան շենքի ուղղությամբ։ Վնասվել են դեսպանատան պահակակետի պատուհանի ապակիները, զոհեր կամ վիրավորներ չկան։

Դեսպանատան շենքի վրա կրակ բացած մեքենայի պետհամարանիշը հայտնի չէ, ոստիկանությունը  փնտրում է կասկածյալներին։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում թուրք–ամերիկյան հարաբերությունները բավական լարված են։  ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի արդարադատության նախարարության և ՆԳՆ ղեկավարների նկատմամբ` ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին կալանավորելու պատճառով, ինչպես նաև՝ 20 և 50 տոկոսով ավելացրել է Թուրքիայից ներկրվող ալյումինի և պողպատի մաքսատուրքերը։ Իսկ Թուրքիան էլ կրկնապատկել է ԱՄՆ-ից ներկրվող որոշ ապրանքատեսակների մաքսատուրքերը:

Աղբյուր`    habertürk.com

www.ermenihaber.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail