3 ամիս վարչապետ լինելուց հետո նոր իմացա, որ կան գաղտնի այգիներ, էլ ինչեր ենք իմանալու՝ չգիտենք. Փաշինյան

23.08.2018 – Տարածաշրջան:Հայաստան -Թեմա: Տնտեսություն

Պարզվում է՝ Հայաստանում ոչ միայն կա ստվերային տնտեսություն, այլ նաեւ ստվերային գյուղատնտեսություն: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 23-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պարզվում է՝ կան այգիներ, որոնք ընդհանրապես գրանցված չեն, որպեսզի դրա հետ կապված տուրքեր չառաջանան: Երբ վերցնում ենք ինչ-որ տարածքներ, նայում ենք, որ էսքան այգի կա, էսքան ջուր է անհրաժեշտ: Բայց գալիս է պահանջարկը՝ էդքան գումարած X քանակ: Ասում ենք՝ բացատրեք, թե ինչի է այդ տարածքի համար այդքան գումար պետք, չկա բացատրություն: Ասում են՝ վայ, եթե ջուրը չլինի, աղետ կլինի: Հետո խորհրդակցություններից հետո գալիս ասում են՝ գիտեք, էնտեղ կոսնպիրատիվ այգիներ կան, գրանցված չեն»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, շատ է խոսվում, որ ջրային ոլորտում կան չարաշահումներ. «Սիրելի հայրենակիցներ, աջակցեք, որ գտնենք այդ չարաշահումները, դիմեք իրավապահ մարմիններին: Ես երեք ամիս վարչապետ լինելուց հետո նոր իմացա, որ կան գաղտնի այգիներ: Էլ ինչեր ենք իմանալու՝ չգիտենք»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:

news.am/arm/news/467503.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail