Անգելա Մերկելը ժամանեց Երեւան. նրա օդանավը վայէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

24.08.2018 -Տարածաշրջան:Աշխարհում, Հայաստան -Թեմա: Քաղաքականություն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի օդանավը վայրէջք է կատարել Երեւանի «Զվարթնոց» 

օդանավակայանում: Անգելա Մերկելին օդանավակայանում դիմավորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ շրջագայության շրջանակներում նա նախօրեին եղել է Վրաստանում, իսկ Հայաստանից հետո կայցելի նաեւ Ադրբեջան: Նա բանակցություններ կանցկացնի  երեք երկրների ղեկավարների հետ, կքննարկի անվտանգության հարցերը, երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում իրավիճակը եւ տնտեսությունը:

Երեւանում Գերմանիայի կանցլերը բանակցություններ կվարի Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Գերմանական կառավարության աղբյուրը տեղեկացրել է, որ երբ լայնամասշտաբ ցույցերի արդյունքում Փաշինյանը գլխավորեց կառավարության ղեկավարի պաշտոնը, պետությունների հարաբերություններում «դրական օրակարգ»  նկատվեց:

«Մեր կարծիքով այժմ լավ ժամանակ է այս երկիր այցելելու համար», – նշել են Բեռլինում: Մերկելը կհանդիպի նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ եւ կայցելի 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Երեւանից Անգելա Մերկելը կմեկնի Բաքու, որտեղ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Ալհամ Ալիեւի հետ եւ կքննարկի  Լեռնային Ղարաբաղի հարցը, երկկողմ օրակարգը, ինչպես նաեւ էներգետիկայի հարցերը:

Ըստ ամենայնի, օրակարգում կլինի նաեւ վերջերս տեղի ունեցած սկանդալն է, որը կապված է նրա հետ, որ Ադրբեջանը Մերկելի կուսակցությունից (Քրիստոնեադեմոկրատական միություն) Բունդեսթագի պատգավոր Ալբերտ Վայլերին ընդգրկել է  անցանկալի անձանց ցանկում եւ թույլ չի տվել նրան երկիր մուտք գործել:

news.am/arm/news/467645.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail