24 ՕԳՈՍՏՈՍ 2018 –
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Անգելա Մերկելին ուղեկցում էին Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Գերմանիայի կանցլերը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Անգելա Մերկելը Ծիծեռնակաբերդի ծառուղում խորհրդանշական եղևնի է տնկել:
Հիշեցնենք, որ նա մեկ ժամ առաջ է ժամանել Հայաստան։
yerkirmedia