25 օգոստոսի 2018 –
PanARMENIAN.Net – Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերել հնդկական Pinaka հրթիռահրետանային համակարգի նկատմամբ։ Այս մասին, Times of India հաղորդմամբ, հայտարարել է համակարգի մշակող երկրի Զենքի հետազոտման ու մշակման հիմնադրամի (ARDE) տնօրեն Կ․Մ․ Ռաջանը։
Pinaka-ն 214 մմ տրամաչափով 12 փողով համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է՝ 40 կմ հեռահարությամբ։ Աղբյուրը հայտնում է, որ հնդիկ ինժեներները ստեղծել են 80 կմ հեռահարությամբ նոր կառավարչվող հրթիռ համակարգի համար։
Ըստ Ռաջանի, հայկական պատվիրակությունը ծանոթացել է համակարգի հետ, մասնավորապե, հուլիսին անցկացվա ցուցադրական մարտական կրակի ժամանակ։ «Արդյունքները հիանալի էին», – շեշտել է նա։ Հայաստանն, իր խոսքերով, հետաքրքրված է հրթիռների 2 տարբերակներով էլ, գնում են բանակցություններ 2 կառավարությունների միջեւ։
panarmenian.net/arm/news/259318