26 ՕԳՈՍՏՈՍ 2018 – ՊԱՏՄԱԿԱՆ ՍԼԱՑՔ:
100 տարի առաջ՝ 1918 թ. օգոստոսի 26-ին թուրք-թաթար պանթուրքիստական «Կովկասի իսլամական բանակի» ջարդարարները հասան Բաքվի մատույցներ, որտեղ սկսվեց քաղաքի հերոսական ինքնապաշտպանությունը, որը հիմնականում մղում էին Հայկական կորպուսի զինվորները: Երեք շաբաթվա հերոսական դիմադրությունից հետո, «Կովկասի իսլամական բանակի» թուրք-թաթար ոճրագործները կարողացան սեպտեմբերի 15-ին ճեղքել հայ ինքնապաշտպանների դիրքերը և միայն մեկ օրում սրի քաշեցին քաղաքի 20-30 հազար հայ բնակիչների:
Հերոսամարտի ժամանակ նաև ընկավ ազգային ազատագրական պայքարի ականավոր գործիչ Սեբաստացի Մուրադը:
Բաքվի հայերի ջարդը հայոց ցեղասպանության մի դրվագ է, որը համարվում է Առաջին աշխարհամարտի մարդկության դեմ գործված եզրափակիչ ոճիր-կոտորածը:
Հայկական կորպուսի զինվորները Բաքվի մատույցների պաշտպանական դիրքերում: 1918 թ. Օգոստոս:
www.facebook.com/photo.php?fbid=10215183989805463&set=pcb.10215184018566182&type=3&theater
Մխիթար Մովսիսյան shared Gevork Nazaryan’s post.