28 ՕԳՈՍՏՈՍ 2018 – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ, ՎԱՆՔԵՐ-ԵԿԵՂԵՑԻՆԵՐ
Թուրքիայի Բուրսա քաղաքի Սեթբաշը թաղամասում գտնվող շուրջ 300 տարվա պատմական վաղեմություն ունեցող հայկական եկեղեցին վաճառքի է հանվել 1.5 միլիոն դոլարով:
Եկեղեցու վաճառքի մասին հայտարարությունը սեփականատիրոջ կողմից տեղադրվել է «Bursasehirportali.com» առևտրային կայքում: Քանի որ եկեղեցու փաստացի սեփականատերը հանդիսացող անձը գտնվում է արտասահմանում, վաճառքով զբաղվում է անշարժ գույքի գործակալը:
1986թ. Բուրսայի հիմնադրամների շրջանային վարչության գրանցման մատյանում նշված, որ այդ շինությունը հնագույն եկեղեցի է: Լուսանկարներում երևում է քանդված է եկեղեցու զանգակատունը:
Անշարժ գույքի գործակալ Թայֆուն Օզենգինլերի փոխանցմամբ` Սեթբաշը թաղամասը նախկինում հայերով է բնակեցված եղել, իսկ քեմալական շարժումից հետո եկեղեցին տարբեր նպատակներով է օգտագործվել:
«Ամեն անկյունում պատմական շունչ կա: Մինչ 1980-ականները տարբեր նպատակների համար է ծառայել, իսկ ավելի ուշ վերածվել է լքյալ շինության»:
Գործակալի խոսքով` կադաստրային վարչությունում եկեղեցու մասին նշվում է որպես սոցիալ-մշակութային տարածք: Եկեղեցին եռահարկ է, ունի 512քմ ընդհանուր մակերես:
Մինչև 1915թ. Բուրսայում և հարակից շրջաններում եղել է 17 հայկական եկեղեցի (Սբ. Աստվածածին, Սբ. Հրեշտակապետ, Սբ. Սարգիս, Սբ. Թադևոս Բարդուղիմեոս, Սբ. Հակոբ, Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Սբ. Կարապետ և այլն):
Օրինակ՝ Սբ. Աստվածածին հայկական եկեղեցին 1980թ. ռազմական հեղաշրջումից հետո երկրի ղեկավարության հրամանով քանդվել և վերածվել է միջնակարգ դպրոցի: Մնացյալ եկեղեցիները ՏԻՄ մարմինների կողմից վաճառվել են մասնավոր անձնանց և փաստորեն ջնջվել քաղաքային հիշողությունից:
Աղբյուր` İlerihaber.org
Ermenihaber.am
akunq.net/am/?p=61759