28 ՕԳՈՍՏՈՍ 2018 – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիացի դեսպանների հետ հանդիպման ժամանակ խոսել է թուրք-ֆրանսիական և թուրք-ռուսական հարաբերություններից։ Ըստ նրա՝ Եվրոպան պետք է կարգավորի հարաբերությունները Թուրքիայի և Ռուսաստանի հետ, քանի որ առանց այդ երկու երկների հնարավոր չէ առաջ շարժվել։
«Չմտածելով Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերությունների մասին՝ չենք կարող կառուցել Եվրոպա երկարաժամկետ հատվածում։ Արդյո՞ք մենք կարող ենք խելամիտ և անկեղծ կերպով խոսել Թուրքիայի եվրաինտեգրման մասին այն դեպքում, երբ Թուրքիայի նախագահն ամեն օր հաստատում է հակաեվրոպական դիրքորոշում ունեցող պանիսլամիստական օրակարգ:
Այդ պատճառով պետք է կառուցել ռազմավարական գործընկերություն։ Այդ երկու ուժերը մեր կոլեկտիվ անվտանգության համար կարևոր են։ Թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի հետ պետք է ստեղծենք ռազմավարական գործընկերություն, նրանք պետք է կապված լինեն Եվրոպայի հետ»,- շեշտել է Մակրոնը։
Միաժամանակ Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ Անկարայի և Մոսկվայի հետ նոր տեսակի հարաբերություններ կառուցելու գործում պետք է հաշվի առնել այդ երկրներում տեղի ունեցող փոփոխությունները։
«Էրդողանի Թուրքիան այն երկիրը չէ, որը կար Քեմալ Աթաթուրքի ժամանակ»:
ermenihaber.am/am/news/2018/08/28