Քաղաքակրթության սկզբունքը դրված է Հայկական լեռնաշխարհի միջոցով, հայերի միջոցով եկած է, լույսի որդիների միջոցով. Պետրոս Հաջեան (տեսանյութ)

01-09-2018 | Հայաստան  |  Քննաարկում

«Այսօր աշխարհի հարցի պատասխանը Հայկական լեռնաշխարհի մեջ է, և հայերի ձեռքն է, որ այսօր Միջին Արևելքի հարցը պիտի լուծվի»,- այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում ասաց Լոս Անջելեսի հայտնի վերլուծաբան, հեռուստահաղորդավար, աստվածաբան Պետրոս Հաջեանը:

Համաշխարհային բոլոր` և՛ քաղաքական, և` աստվածաբանական, և՛ մարդկային հարցերի պատասխանը այսօր հայկական իրավունքի մեջ է, այստեղ է ամբողջ աշխարհի պատասխանը, և սա պետք է սերտեն նրանք, ովքեր կարծում են, թե սերտել են: Այս կարծիքը հայտնելով, Պետրոս Հաջեանը ասաց նաև, որ Հայաստանում բազմաթիվ ՀԿ-ներ վճարվում են խավարի ուժերի միջոցով, որպեսզի քանդեն հայ ընտանիքը և տարբեր օրենքներ անցկացնեն:

«Քաղաքակրթության սկզբունքը դրված է Հայկական լեռնաշխարհի միջոցով, հայերի միջոցով եկած է ադիկա, լույսի միջոցով, լույսի որդիների, որ հայերը եղած են և են, բոլոր աշխարհի պատասխանը հոս է»,- շարունակելով իր խոսքը, ասաց Պետրոս Հաջեանը և հավելեց, որ հրեաները վերականգնեցին իրենց հայրենիքը 2000 տարի հետո, չասեցին, որ պետք է մոռանանք, և այսօր աշխատում են մնացած տարածքների վրա, եթե մենք չաշխատենք, իրենք բոլորը պետք է առնեն…

Ինչու է Արևմտյան Հայաստանի և հայերի իրավունքների իրականացումը շատ կարևոր: Անդրադառնալով այս հարցին, «Քննարկում» հաղորդաշարի հյուրն ասաց, որ այսօր աշխարհը գնում է դեպի անկում, քանի որ տեսնում ենք հակամարդկային օրենքներ, որոնք ընդունվում են համաշխարհային մակարդակով:

Սեպտեմբերի 1-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում հեռարձակված «Քննարկում» հաղորդաշարի հյուրերն էին Պետրոս Հաջեանը (Լոս Անջելես, ԱՄՆ) և Արևմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը:

Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերությամբ, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան  ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։

Մանրամասները` տեսանյութում
 
Նոյյան տապան   –   Քննաարկում

nt.am/am/news/258450/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail