ՊԱՐԶԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՄԻԱՎՈՐԵԼ ՀԱՅ ԱԶԳԻ ԻՐԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ – ԱՐՏԱՇԵՍ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Արեւմտահայերէն-Լրատուական-Կայք

ԻՍԿԱԿԱՆ ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ԽՈՍՔ….

ՄԵՆՔ, ՀԱՃԵԼԻՈՐԵՆ, ԶԱՐՄԱՑԱՆՔ ՊՐՈՖԵՍՈՐ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԳԵՏ, ԻՐ ԽՈՐԱԹԱՓԱՆՑՈՒԹՅԱՄԲ, ԻՍԿԱԿԱՆ ՀԱՅ, ՊԱՐՈՆ ԱՐՏԱՇԵՍ ՄԻՔԱՅԵԼՅԱԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ՝ ԴԻՏԵԼՈՎ..

Պարոն Արտաշես Միքայելյանը իր հարցազրույցում բարձրացրեց տնտեսագիտական և տնտեսագիտության հետ աղերս ունեցող նաև մի շարք իրավական և իրավաբանական ՀԻՄՆԱՐԱՐ խնդիրներ:

ԿԱՐԵՎՈՐ ԷՐ, ՈՐ ՆԱ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ՇԵՇՏԵՑ, ՈՐ ԻՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆ ՉԷ, ԲԱՅՑ ԻՐ ԻՍԿ ԲԵՐԱԾ ՓԱՍՏԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ՆԱԵՎ ԱՊԱՑՈՒՑԵՑ ԵՎ ԸՆԴՈՒՆԵՑ, ՈՐ ՕՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄՎԱԾ ԵՎ ՄԵԶ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԲՈԼՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԼԱՎ, ԳԻՏԱԿԱՆՈՐԵՆ ՄՇԱԿՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅ ԱԶԳԻ ԴԵՄ, ՈՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԷԼ, ՄԵՆՔ, ՓԱՍՏԱՑԻ, ԴԵՌԵՎՍ ՉՈՒՆԵՆՔ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ:

Պարոն Արտաշես Միքայելյանը, իր տեսությունը և դրանից բխող 10 կետերը անձամբ ներկայացրել է ոչ միայն վարչապետին, այլև՝ կառավարությանը:

Մեզ, հատկապես, հետաքրքրեցին նրա կողմից առաջ քաշած հետևյալ սկզբունքները, որոնք ինքն էլ առանձնացրեց ու հատուկ շեշտեց՝

1. Դեռևս Մխիթար Գոշն է գրել, որ մասնավոր սեփականությունը աստվածային իրավունք չէ /այժմյան հասկացողությամբ բնական իրավունքը չէ/, այս սկզբունքը գրվել է եվրապական բազմաթիվ պետությունների և ԱՄՆ-ի սահմանադրությունների և օրենքների հիմքում և միայն ֆրանսիական հեղափոխությունն էր, որ ճանաչեց մասնավոր սեփականության ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ. որով Օ-ի հասցրեց և ոչնչացրեց ֆրանսիական հեղափոխության << ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ, ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ >> կոչը;

Մենք բազմիցս գրել ենք, որ նախքան դասակարգային հասարակարգի գոյությունը, եղել է ոչ դասակարգային ԶԱՐԳԱՑԱԾ ՀԱՍԱՐԱԿԱՐԳ՝ ԳՈՆԵ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ և ՆՐԱ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ: Իրեն սպառած այդ համակարգին նորից գալիս է փոխարինելու արյունակցական կապերի՝ ազգերի հասարակական հարաբերությունների ժամանակաշրջանը:

2. ԱՄՆ-ն կազմակերպված Գերմանիայի աաջին սահմանադրության մեջ մտցրեց մասնավոր սեփականատիրոջ իրավունքների մասին կետը, աանց նրա պարտականություններն ու պարտավորությունները նշելու: Գերմանիան չկարողացավ ոտքի կագնել, մինչև որ չմտցրեց իրսահմանադրության մեջ մասնավոր սեփականատիրոջ պարտավորությունների մասին կետը: Նույն Գերմանիան իր սահմանադրությունն է պարտադրել Հայաստանին, առանց պարտավորությունների, քանի որ , ինչպես ժամանակին ԱՄՆ-ն էր թալանում Գերմանիային, այժմ էլ մեր երկիրը թալանողներից մեկն էլ Գերմանիան է:

3.Մասնավոր սեփականության ամենաբացասական կողմը ո՞րն է…Որ նա հետապնդում է միայն մի ցուցանիշ՝ ՇԱՀՙ ԲԱՑԱՐՁԱԿ ՇԱՀ… Բացարձակ շահն արդեն գիտականորեն, պատմականորեն և տնտեսագիտորեն ապացուցված է, որ ՄԱՍՆԱՎՈՐ ՇԱՀԸ ԱՐՀԱՄԱՐՀՈՒՄ Է ՕՐԵՆՔԸ՝ ոտնակոխում և, ինչպես նաև, իր կրնկի տակ է պահում այդ օրենքի վրա նստած ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԻՆ: Նա ատում է Հայրենիքը, չունի ազգություն և, ամենագլխավորը, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ , մասնավոր սեփականատիրոջ համար ՈՉ ՄԻ ԱՐԺԵՔ ՉՈՒՆԻ: Դրա ցայտուն օրինակը Հայաստանում տեղի ունեցած 2008 թվի մարտի 1-ի իրադարձություններն էին: Մարդիկ զոհվեցին, իսկ ոչ մեկ պատասխանատվություն չի կրում, քանզի նրանց համար մարդկային կյանքը արժեք չունի;

4. Մենք բազմիցս գրել ենք և վերջերս էլ շեշտեցինք Սոլլոնի խոսքը, որ առանց պարտականությունների իրավունքը անբարոյական է և դա վերևաբերվում է ոչ միայն տնտեսական, այլև ցանկացած հասարակական հարաբերություներին և դա ամենակարճ ճանապարհն է հասարակության այլասերման, նյութապաշտության և հասարակաության ներսում թշնամանք և արյունոտ բախումներ հրահրելու: Նշել ենք նաև, որ կապիտալը անցել է իր կուտակման փուլը, երբ եվրոպայի բնակչությունը վաճառվում էր ստրկության կամ ոչնչանում էր. <<Ոչխարները՝ կերան մարդկանց >>: Կապիտալի վերաբաշխման փուլում, որը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ, եվրոպայում հեղափոխություններից, սպանություններից և սովից մեռավ բնակրության մեկ/երրորդից ավելին: Մենք նաև գրել ենք, որ դասակարգային պետության մեջ, անպայման, ԱՊԱԶԳԱՅՆԱՑՎԱԾ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ ԵՎ ՕՐԵՆՍԴԻՐԸ ՆՈՒՅՆԱՑՎՈՒՄ ԵՆ ԵՎ ՕՐԵՆՔՆԵՐԸ ՈՒՂՂՎԱԾ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՎ, Ի ՎԵՐՋՈ, ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԵՎ ԱՅԺՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԲՈԼՈՐԸ ՂԵԿԱՎԱՐՎՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԻԵՎՆՈՒՅՆ ԿԵՆՏՐՈՆԻՑ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻՑ;

5. Հանցագործություն է, մոտ երեք տասնամյակ հայտարարել անցումային շրջան, երբ ամբողջությամբ ավիրված տնեսություն ուեցող Գերմանիան, Ճապոնիան, Իտալիան պատերազմից հետո ընդաամենը 7 տարում կարողացան վերականգնել իրենց տնտեսությունն ու ապահովել՝ աճը: Իսկ Խորհրդային Հայաստանը, որը աշխարհում իր զարգացման աստիճաանով գտնվում էր 30-րդ տեղում, իր տարածքում, չվարելով մարտական գործողություններ, ազատագրելով նոր տարածքներ, ստանալով նոր ռեսուրսներ, այծմ զիջում է նույնիսկ միջին զարգացած երկրներին; Ունենալով մարդկային և բնական հսկայական ռեսուրսներ, վեր է ածվել, ինչպես արևելքի, այնպես էլ արևմուտքի գաղութի:

6.Հայ ազգը համաշխարհային քաղաքակրթութան մեջ եղել և մնում է որպես գիտություն,գիտելիք վերարտադրող : Մենք գրել ենք, որ Արարիչը մեզ պարգևել է անսպառ հարստություն և չկա աշխարհում մեկ այլ երկիր, թեկուզ մեր տարածքից մի քանի անգամ մեծ, որի ընդերքում պահ են տրված ՄԵՆԴԵԼԵԵՎԻ աղյուսակի բոլոր էլեմենտները: Իսկ մեզ համոզում են, որ մենք աղքատ երկիր ենք: Գների թանկացումը, տնտեսության հետաճը և քայքայումը բացատրում էին շրջափակումով և միաժամանակ միլիոնավոր տոննաներով, իրենց իսկ նշած շրջափակման պայմաններում հարստացված, բայց վերջնական արդյունաբերական տեսք չստացած, հումք էին արտահանում Հայաստանից: Նշել էինք նաև, թե ինչպես առաջ, այնպես էլ հիմա, հայությունը մեծ, ազդեցիկ տեղ ունի աշխարհի առաջատար երկրներում: Անհրաժեշտ է եռամիասնության վրա գտնել այն հիմնականը, որը կմիացնի ողջ հայությանը և մեզ կդարձնի կարևորագույն գործոններից մեկը Համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում; Պսատահական չէ, որ անցած դարի սկզբներին նոր, Մեծ Եղեռնը տեսած, հայության մասին Լոռենց Արաբացին ասում էր, որ, եթե 20 տարի հայերը ունենան ԻՐԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ կլինի եվրոպական /այժմյան մեռնող/ քաղաքակրթության վերջը և հայերը կտիրեն աշխարհին: ՊԱՐԶԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՄԻԱՎՈՐԵԼ ՀԱՅ ԱԶԳԻ ԻՐԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ:

7. Մենաշնորհի դեպքում մոնոպոլիստն է որոշում շուկայում գինը, իսկ ազատ շուկայական հարբերությունների մրցակցության պայմաններում, գինը որոշում է գնորդը: Մենք բազմիցս ապացուցել ենք, որ կապիտալիզմի ձևավորման սկզբնական փուլում, որի մասին գրել է Ադամ Սմիթը՝ շուկան է որոշում ապրանքի գինը : Կապիտալիզմի վերջնակա հաղթանակից հետո, երբ, ինչպես նշել է պարոն Արտաշես Միքայելյանը և նրանից առաջ, որ կապիտալը չի ճանաչում պետություն և ազգային արժեքներ: Այժմ գոյություն չունի դասական կապիտալիզմ և շուկայական հարաբերություններ; Ինչպես նշել է, Հայաստանում ողջ տնտեսությունը կենտրոնացված է 100 օլիգարխի ձեռքում. համաշխարհային բանկային, արդյունաբերական, տնտեսական և սպառողական ցանցը պատկանում է մի քանի 10-նյակ ընտանիքների, որոնք արյունակցական, ամուսնական կապերով կազմում են մեկ ընդհանրություն, որին ենթարկվում է այս այլ-ա-սերված, իրեն սպառած ու մեռնող համակարգը:

8. Հռչակագրով սահմանված Ժողովրդի սեփականությունը, սահմանադրությամբ դարձնելով անօրինական՝ պետական սեփականություն, ստեղծվում է պետական օլիգարխիա, որը, պարտադիր, պետք է ծնի կոոռուպցիա; Եվրոպան, իբր թե, կարևոր պայման է դնում կոոռուպցիայի դեմ պայքարը, շատ լավ իմանալով , որ իսկ պարտադրած սահմանադրությունը անպայման պիտի ծներ կոոռուպցիա… Մենք գրել ենք, որ պետք է պայքարել ոչ թե եղած փաստի, անձի դեմ, այլ համակարգի և համակարգի ծնած օրենքների դեմ: Անհրաժեշտ է փոխել ողջ համակարգը:

9.Մեր հարգարժան պրոֆեսորը անդրադարձավ նաև այլ բազմաթիվ կարևոր հարցերի, որոնք պետք է ամենայն լրջությամբ քննել: Շատ ավելի ուշաագրավ ու կարոր էր նրա վերջնական եզրահանգումը, որպեսզի երկիրը դուրս գա ճգնաժամից և ունենա թռիչքային զարգացում, առաջին հեորթին պետք է հենվի իր սեփական փորձի և ավանդույթների վրա; Որպես օրինակ, նա բերեց Չինաստանը, որը այդ սկզբւնքները հիմք ընդունելով, կարողացավ ապահովել իր զարգացումը և այժմ դառնում է տնտեսապես առաջին երկիրն աշխարհում: Տարօրինակ կարող է թվալ,բայց բնական է, որ նույն հիմքերը քննելով ,
մենք ևս բազում անգամներ բերել ենք հենց Չինաստանի օրինակը, որը երեք անգամ կանգնած է եղել ոչնչացման եզրին, բայց ամեն անգամ, երբ վերադարձել է իր ազգային արմատներին, վերականգնել է իր կորուստը և ունեցել՝ աներևակայելի հասարակական թռիչք:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail