«Կարսի փառքն ու խայտառակությունը»․ ռուսական պարբերականը՝ Կարսի պատմության ու հանձնման մասին

2018/09/10 – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ, ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԷՋԵՐ

Ռուսական «Независимое военное обозрение» պարբերականն ուշագրավ անդրադարձ է կատարել հայկական պատմական Կարս քաղաքին․ «Կարսի փառքն ու խայտառակությունը» վերնագրով հոդվածում հեղինակները պատմել են 100 տարի առաջ ռուսների կողմից Կարսի հանձնման մասին։

«Կարս քաղաքը հիմնադրել են հայերը՝ 4-րդ դարում, 928-961 և 963-1065 թվականներին այն հանդիսացել է Հայոց թագավորության մայրաքաղաք։ 16-րդ դարում Կարսի մարզը վերջնականապես անցել է Թուրքիայի ձեռքը, որը Կարսը համարում էր Փոքր Ասիային տիրանալու բանալին»,- գրում է ռուս պատմաբան Ալեքսանդր Շիրոկորադը։

Հոդվածում ներկայացված են պատմական իրադարձություններ ռուսական զորքի կողմից Կարսի մի քանի անգամ գրավման ու վերջնական հանձնման մասին։

«Ճակատը պահում էին 20 000-30 000 հայ կամավորներ՝ գեներալ Նազարբեկովի հրամանատարության ներքո։ Ուժերն անհավասար էին, և թուրքերը գրավեցին ամբողջ տարածքը, որն օկուպացրել էին ռուսներն Առաջին համաշխարհայինի ժամանակ։

Անդրկովկասյան կառավարության նախագահ Չխենկելին Նազարբեկովին հրամայեց հետ քաշվել, ապրիլի 26-ին թուրքերը մտան Կարս՝ առանց կռվի։ Հայկական ուժերը կարող էին պահել Մերձավոր Արևելքում ամենահզոր ամրոցներից մեկն առնվազն մի քանի ամիս, սակայն հանցավոր հրամանի պատճառով ստիպված եղան լքել Կարսը», – նշվում է հոդվածում։

Շիրոկորադն անդրադարձել է նաև Կարսի տխրահռչակ պայմանագրին, որով 1921-ին քաղաքը վերջնականապես հանձնվեց թուրքերին։ Հեղինակը նաև հիշեցրել է, որ 2021-ին լրանում է պայմանագրի վավերականության ժամկետը, և Ռուսաստանն ու Թուրքիան կարող են այն չեղարկել միակողմանի կերպով։

http://www.tert.am/am/news/2018/09/07/kars/2784727
akunq.net/am/?p=61988

Facebooktwitterredditpinterestlinkedinmail