Իրավական–քաղաքական փաթեթ ժողովածուի ֆրանսերեն լեզվով թարգմանությունն ավարտված է-Ժողովածուի ֆրանսերեն օրինակի թարգմանությունն ավարտված է
«Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական միասնական փաթեթ» ժողովածուի ֆրանսերեն լեզվով թարգմանությունն ավարտված է: Շուտով այն կտեղադրվի Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պաշտոնական կայքէջերում. կառավարության՝ www.gov-wa.info, խորհրդարանի՝ www.parliament-wa.info, «Իրավական փաթեթ» բաժնում:
Ժողովածուի ֆրանսերեն օրինակը որոշակի նյութերի լրացումներից հետո կուղարկվի հրատարակության:
2014 թվականից թարգմանվել ու հրատարկվել են ժողովածուի հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով օրինակները:
Պատրաստ են ժողովածուի արեւելահայերեն՝ լրամշակված, ինչպես նաեւ արեւմտահայերեն եւ թուրքերեն օրինակները, որոնց հրատարակության համար, սակայն միջոցներ են պետք եւ մենք սիրով կընդունենք մեր հայրենակիցների կողմից առաջարկված ամեն տեսակի օգնություն ու աջակցություն այս հարցում:
Հայկական Հարցի կարգավորման եւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ժամանակակից օրակարգի ձեւավորումը սերտորեն կապված է երկու հիմնական հարցադրումների հետ.
ա) Արեւմտյան Հայաստանի նկատմամբ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ավելի ստույգ՝ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության, եւ
բ) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական կառույցի ձեւավորման:
ժողովածուն ամփոփում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական – քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները:
Արեւմտյան Հայաստանի Կառավարության Լրատվության ու կապերի բաժին
11.09.2018 թ