21 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2018 – ԱԴՐԲԵՋԱՆ – ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ:
Լեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` տեղեկացնում է trand.az-ը։
«Հայաստանի ղեկավարությունը պետք է լուրջ փոփոխություններ կատարի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ իր քաղաքականության մեջ: Ադրբեջանը չի փոխի իր սկզբունքային դիրքորոշումը, քանի որ Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական պատմական հող է, և այն ոչ մի կարգավիճակ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս»,- ասել է Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի առիթով կազմակերպված նիստի ժամանակ:
Ալիևն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման միակ ուղին Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովումն է։
www.1in.am/2429704.html