Վրեժ Քոսայանի ելույթը Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 1-ին նստաշրջանում

Դասական հայերէն-Ելույթ 2-րդ գումարման նիստում-2-դասական

Հարգելի պարոն Նախագահ, Խորհրդարանի Նախագահ, պարոն Վարչապետ, հարգելի պատգամավորներ եւ հյուրեր

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին Խորհրդարանի 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Ելույթ 2-րդ գումարման նիստում-2

Ուզում եմ նաեւ սրտանց շնորհավորել բոլորին Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավոր ընտրվելու կապակցությամբ։

Գաղտնիք չէ, որ ազգի ինքնության պահպանման կարեւոր կռվաններից մեկը մայրենի լեզուն է։ Լեզվի շնորհիվ է, որ ազգը կարողանում է պահպանել ինքնությունը եւ ազգային մնացյալ բոլոր արժեքները՝ մշակույթը, սովորույթները, հավատքը եւ այլն։

Արեւմտահայերենի ուսուցման հետ կապված Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության հինական նպատակներից է Արեւմտյան Հայաստանում հայկական արմատներից հեռացած եւ կամ հեռացված հայերից ձեւավորվող եւ ձեւավորված հայ համայքներում մեր հայրենակիցներին օգնել եւ կազմակերպել արեւմտահայերենի ուսուցման դասընթացներ։

Պարբերաբար Արեւմտյան Հայաստանի մի շարք քաղաքներում (Դերսիմում, Մուշում, Տիգրանակերտում) եւ Պոլսում կազմակերպվել եւ կազմակեպվում են արեւմտահայերենի դասընթացներ։ Տարբեր պատճառներով այդ դասընթացներն ընդհատվում եւ շարունակական բնույթ չեն կրում։

Մեր հայրենակիցների մի մասը հեռակա եւ անվճառ կերպով «Հայկական վիրտուալ համալսարան»-ի (ՀՎՀ) կազմակերպած արեւմտահայերենի դասընթացներին մասնակցելով է փորձում հայերեն սովորել։ Բայց դա էլ խնդրի հիմնական լուծումը չէ։

Լուծումներից մեկը կարող էր լինել Արեւմտյան Հայաստանի մեր երիտասարդ հայրենակիցներից մի քանի հոգի, տարին մեկ անգամ, բերել Հայաստան, սովորեցնել արեւմտահայերեն եւ նրանց տունդարձից հետո համայքի մյուս անդամների համար տեղում կազմակերպել դասընթացներ։

Ուզում եմ առաջարկել Խորհրդարանի Գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովին ընթացիք աշխատանքների ժամանակ քննարկումներ կազմակերպել արեւմտահայերենի ուսուցման դասընթացների վերաբերյալ։

Կրկին շնորհավորում եմ մեր բոլոր պատգամավորներին, ցանկանում եմ հաջողություն, արդյունավետ աշխատանք ու քննարկումներ։ Միասնական ուժերով հաղթելու ենք եւ հասնելու ենք մեր նպատակներին։

Շնորհակալություն

Վրեժ Քոսայան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Կրթության Նախարար

28.09.2018 թ., Երեւան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail