67 ոչ բարով պատգամավորներին
Մի ողջ երկիր եք քանդել, թալանել,
Ձգտում եք նորից հինը ետ բերել,
Այն ինչ որ դուք եք քսան տարում արել`
Թշնամին անգամ չէր կարող անել:
Թողեք մեզ հանգիստ գոնե այս անգամ,
Չենք ուզում լսել ձեր անունն անգամ,
Ոնց եք ապրելու դուք այս վիճակում,
Միթե չեք տեսնում ինչ է կատարվում:
ՈՒզում ենք կարգին երկիր կառուցել,
Լքված գյուղերը նորից շենացնել:
Ձեր դեմ ողջ հայոց ազգն է ելել.
Մեկ է չեք կարող էլ ոչինչ անել:
Հեռացեք, թողեք մենք հանգիստ ապրենք,
Մեր զավակներին նորից ետ բերենք,
Հեռացեք շուտով, մեզ մի խանգարեք,
Մարդ եղեք, հետո գուցե ձեզ ներենք:
06.10.18թ.