Միջազգային գիտաժողով Լիոնում` նվիրված Հայաստանի Հանրապետության եւ Առաջին համաշխարհայինի ավարտի 100-ամյակին

Հոկտեմբեր 16, 2018 – Լուրեր, Քաղաքական

Հայաստանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների շրջանակներում, ADCARLY հայֆրանսիական հասարակական կազմակերպությունը «Լեա եւ Նապոլեոն Բուլլուքյան» հիմնադրամի և «Կովկաս» հասարակականքաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի հետ համատեղ 2018 թ. նոյեմբերի 9-10 Ֆրանսիայի Լիոն քաղաքում կկազմակերպի «ԱՐԵՎԵԼՅԱՆ ՃԱԿԱՏԻՑ 100 ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ» խորագրով միջազգային գիտաժողովը:

Առաջին համաշխարհային պատերազմը (1914-1918) հանգեցրեց Օսմանյան, Ռուսական և Ավստրո-Հունգարական կայսրությունների անկմանը, որը բերեց դրանց տարածքների աշխարհաքաղաքական վերակազմավորմանը ի օգուտ հաղթանակած պետությունների:

Ֆրանսիայի և Հայաստանի պատմական ուղիները կրկին հատվեցին ցեղասպանությունից հետո Կիլիկիայի տարածքում հայկական ազգային միավորի վերականգման Ֆրանսիայի կողմից տրված խոստման արդյունքում: Գիտաժողովի շրջանակներում հայ, եվրոպացի և ամերիկացի մասնագետները կանդրադառնան հայ ժողովրդի և Օսմանյան կայսրության տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների համար այս կարևոր պատմական շրջանին, ինչպես նաև Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ֆրանսիայի քաղաքական դերակատարությանը Մերձավոր Արևելքում:

1918 թ. նոյեմբերի 11-ին կնքված Կոմպիենի զինադադարի 100-ամյակի նախօրեին շուրջ 20 նշանավոր պատմաբաններ ու աշխարհագրագետներ կվերլուծեն XX դարի սկզբի կարևոր և դեռևս սակավ լուսաբանված էջերից մեկը և դրա հետ կապված պատմաքաղաքական խնդիրները. Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայ կամավորականների ընդգրկումը 1916 թ. ֆրանսիական բանակի կազմում ստեղծված Արևելյան լեգեոնի շարքերում, որը հետագայում ստացավ Հայկական լեգեոն անվանումը:

XX դարի սկզբին Մերձավոր Արևելքում Ֆրանսիայի քաղաքական ներկայության ազդեցությունը Օսմանյան և Ռուսական կայսրությունների անկումից հետո դրանց կազմում գտնվող ազգերի և ժողովուրդների հետագա ճակատագրի վրա: Սայքս-Պիկո համաձայնագրի և Մերձավոր Արևելքում Ֆրանսիայի կառավարման մանդատի հնարավոր հետևանքները տարածաշրջանի այժմյան կոնֆլիկտների համատեքստում:

Գիտաժողովի նիստերը տեղի կունենան Լիոնի քաղաքային գրադարանում և Կաթոլիկ համալսարանում՝ 2018 Թ.  նոյեմբերի 9 – 10:
 
ԾՐԱԳԻՐ

Նիստ 1 – ՖՐԱՆՍԻԱՆ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ
Նիստ 2 – ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԱԳՈՒՄԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Նիստ 3 – ՓԱՐԻԶԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ. ՊԱՏԵՐԱԶՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

Արմեն Ասրյան (Հայաստան) Ստեֆան Աստուրյան (ԱՄՆ) Ֆաբրիս Բալանշ (Ֆրանսիա) Ռեյմոն Գեորգյան (Ֆրանսիա) Ժերար Դեդեյան (Ֆրանսիա) Վահե Թաշջյան (Գերմանիա) Արտաշես Թառումյան (Հայաստան) Ռիչարդ Հովհանիսյան (ԱՄՆ) Արամ Մարտիրոսյան (Ֆրանսիա) Աշոտ Մելքոնյան (Հայաստան) Քլոդ Մութաֆյան (Ֆրանսիա) Ժոզեֆ Յակուբ (Ֆրանսիա) Օզչան Յիլմազ (Շվեյցարիա) Վիգեն Չթրյան (Շվեյցարիա) Արա Պապյան (Հայաստան) Սյուզան Պատի (Մեծ Բրիտանիա) Խաչատուր Ստեփանյան (Հայաստան) Իվ Տերնոն (Ֆրանսիա)

2018 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 9 – 10

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ՝  Հիլդա Չոբոյան

Կոնտակտային տվյալներ. Հեռ. +33 (0) 6 52 95 56 28 Էլ. հասցե. presse@adcarly.org

araratnews.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail