Հրամանագիր № 3 Վրեժ Քոսայանին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կրթության նախարար նշանակելու մասին
18 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2018:
Հրամանագիր № 3
Վրեժ Քոսայանին նախարար նշանակելու մասին
Համաձայն «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կանոնակարգի մասին» Օրենքի 44-րդ հոդվածի,
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի առաջարկության,
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 1-ին նստաշրջանի Վրեժ Քոսայանին Կրթության նախարարի պաշտոնում հաստատելու մասին 28 սեպտեմբեր 2018 թ. համաձայնության՝
1. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Կրթության նախարար նշանակել Վրեժ Քոսայանին:
2. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Ռադիկ Խամոյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ
29.09.2018 թ.