Թուրք ազգը Թուրքիայում կարող է փոքրամասնություն դառնալ – Լյութֆու Թուրքքան

19 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2018 – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:

Թուրքիայում թուրք ազգը կարող է տարիներ անց դառնալ փոքրամասնություն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը հայտարարել էԹուրքիայում գործող նորաստեղծ İyi (Լավ) կուսակցությունից մեջլիսի պատգամավոր Լյութֆու Թուրքքանը:

«Հիմա Թուրքիայում յուրաքանչյուր 20 քաղաքացուց մեկը սիրիացի է, ըստ հաշվարկների՝ 2023թ. սիրիացի կլինի ամեն 13 քաղաքացուց մեկը: Նման կերպ շարունակվելու պարագայում մոտ ապագայում թուրք ազգը Թուրքիայում փոքրամասնություն կդառնա»,- խոսելով երկրի ժողովրդագրական պատկերի մասին՝ նշել է Թուրքքանը:

Նա ընգծել է, որ ներկայում Թուրքիայում բնակվող սիրիացիների թիվը, ոչ պաշտոնական տվյալների համաձայն, հասնում է 4 միլիոնի (պաշտոնական տվյալներով 3,6 մլն):

Պատգամավորը հայտարարել է, որ սիրիացի փախստականների հարցում երկրի իշխանությունների վարած քաղաքականությունը սխալ է:

«Փախստականների հարցում Թուրքիայի վարած սխալ քաղաքականության հետևանքով, ըստ տարբեր հաշվարկների, 2040թ. փախստականների թիվը կհասնի 7,5 միլիոնի»,- ասել է նա:

https://armenpress.am/arm/news/951378.html 
akunq.net/am/?p=62514

Facebooktwitterredditpinterestlinkedinmail